Լրահոս

24.11.2019 19:18

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը. Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15 համարի ներքո

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը. Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15 համարի ներքո

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը «Colours Of Your Dream» երգով ելույթ է ունենալու 15 համարի ներքո:

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին junioreurovision.tv կայքի միջոցով:

Քվերակությունն ավարտվեց նոյեմբերի 24-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Այս անգամ քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո ձեր ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:

Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։