Կարծիք

23.11.2019 14:46


Ինչպես է սարքվում չորս միլիարդի առասպելը

Ինչպես է սարքվում չորս միլիարդի առասպելը

Իշխանամերձ «պատասխանատու» կայքերից մեկը «Կառավարությունը դիմում է գործարարներին. ո՞վ կգնի Քոչարյանինը համարվող նախկին տարածքը» վերնագրով մի տեսանյութ է դրել շրջանառության մեջ, որտեղ ոչ մի խոսք չկա Քոչարյանի մասին։

Ընդամենը` մի դրվագ կառավարության վերջին նիստից, որտեղ քննարկվում է Արմեն Ավետիսյանից խլված գույքը` «Գոլդեն փելես» հյուրանոցը շրջակա տարածքներով աճուրդի դնելու հարցը։

Ու տակը` «էլիտար» հայերեն եւ լատինատառ, նույնիսկ ռուսատառ «հայերեն» մեկնաբանություններ. «Թող պետականացվեն նույնիսկ դրանց տները որում ապրում են։ դրանք էլ մեզնից գողացված փողերով են կառուցել», «ES TARINERI @NTACQUM DRANQ INCH JERQ EN BERE SAX JERQNERIC AREQ U BAJANEQ ANAPAHOVNERIN SHNORHAKALUCUN», «Ինչ որ պատկանում է նախկին տականքպերին պետականացրեք», «Кочо тахвес ду .Айястан@ дре у ктумеир машвац трусик цак кошик!», եւ այլն` նույն ոգով։

Ատելության «թավշյա» քարոզչության դասական նմուշ` «ուղեցույց». ինչպես է սարքվում (սարքվել) Քոչարյանի «թալանած» չորս (յոթ, տասնյոթ` ըստ նպատակահարմարության) միլիարդի պոչով սուտը։

Ամեն ինչ շատ պարզ է. ոչ թե` «Քոչարյանին պատկանող», այլ` «Քոչարյանինը համարվող»։ Կարեւոր չէ` «իքս» օբյեկտը Քոչարյանինն է, թե՞ չէ. կարեւորը` որ Քոչարյանինն է «համարվում»։ Անգրագետ Պողոսներին դա լիուլի բավարար է`«սեր քարոզող» նիկոլական իշխանության «ցավը տանելու» եւ «թալանչի» Քոչարյանին իր ազգուտակով «թաղելու» համար։

Այդպես էլ ապրում ենք ծուռ հայելիների մեր թագավորությունում` սեւին սպիտակ, սպիտակին` սեւ ասելով...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը