Լրահոս

23.11.2019 13:38


«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվերակությունն սկսված է. Հայաստանը ևս կարող է ձայն տալ մեր պատվիրակին (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվերակությունն սկսված է. Հայաստանը ևս կարող է ձայն տալ մեր պատվիրակին (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին կարող են առցանց քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 22-ից: Բոլոր ցանկացողները կարող են ձայն իրենց նախընտրած մասնակցին junioreurovision.tv կայքի միջոցով, որտեղ կարող են դիտել բոլոր ելույթները:

Քվերակությունը կավարտվի նոյեմբերի 24-ին մրցույթից անմիջապես առաջ և կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Այս անգամ քվերակության համար կտրվի 15 րոպե ևս մեկ անգամ քվերակելու համար: Քվեարկության ավարտից հետո ձեր ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների:

Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Ձեր քվերակության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15 համարի ներքո` ներկայացնելով մեր երկիրը «Colours Of Your Dream» երգով:

Այս խորագրի վերջին նյութերը