Ասվել է, ասվում է և դեռ ասվելու է, որ մեր երկիրը հայտնվել է անդունդի ամենախորքում կամ ճահճի ամենակենտրոնում: Բնականաբար, վարչախմբի սպասարկուները, առանց երկար մտածելու, շտապում են հայտարարել, թե Հայաստանի նման արագ զարգացող երկիր չկա, թե Հայաստանում որևէ բարոյալքում էլ չկա, և թե մեր երկիրը լայն քայլերով գնում է առաջ, այն էլ ժողովրդավարության ճանապարհով: Հենց այս պնդումներն էլ են վկայում բարոյալքման մասին, բայց շատերի համար երկրի ղեկավարության իսկական պատկերը երևաց օրերս, երբ պետության նախարարներից մեկը ժպիտը դեմքին ընդունեց մի պաթոլոգիկ սուտասան երիտասարդի, որն ակնհայտորեն նաև հոգեկան շեղումներ ուներ: Ավելին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնիսկ այդ ստախոսին պարգևատրեց, և ասում են նաև, որ նվերներ էլ է տվել: Հիմա պարզ է, չէ՞, թե ինչ խայտառակ վիճակում է հայտնվել մեր երկիրը, երբ պետական համակարգին կարողանում է խաբել հոգեկան հիվանդ մի երիտասարդ: Նույն հաջողությամբ այս երիտասարդը կարող էր հայտնվել մյուս բոլոր նախարարների կողքին: Այս փաստը վկայում է՝ մեր երկիրն այնքան թույլ ու անպաշտպան է, որ պաշտպանված չէ նույնիսկ հոգեկան հիվանդ «տիեզերագնացներից»:
Հարց է առաջանում, թե ինչո՞վ էր զբաղված ազգային անվտանգության ծառայությունը, երբ այս տղան հայտնվեց Հայաստանում՝ նախարարներից մեկի կողքին: Ստացվում է, որ անվտանգության մարմիններն իրենց գործով չեն զբաղվում: Մինչ օրս Հրանուշ Հակոբյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, մինչ օրս նա պաշտոնանկ չի արվել: Պարզ է, թե ինչու: Հրանուշ Հակոբյանի հետ պետք է հրաժարական տան նաև Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետը, բայց դա իրենց ծրագրերի մեջ չի մտնում: Հետո էլ, եթե հրաժարական տան, կստացվի, թե վարչախումբը կատարում է Հայ ազգային կոնգրեսի պահանջները, թեև դրանց թվում Հրանուշ Հակոբյանի հրաժարականը չկար:
Այս անհեթեթ վիճակը գնալով խորանում է: Այս անհեթեթ վիճակը չի կարող չխորանալ: Քաղաքական ուժերն ամեն ինչ անում են, որ այն խորանա, և ամենակարևորն այն է, որ նրանք ոչ թե ուզում են, որ Հայաստանում բարոյալքումը խորանա, այլ պարզապես չեն էլ գիտակցում, որ իրենց քայլերով, գործողություններով թուլացնում են մեր երկիրը:
Բացի կառավարության անհասկանալի քայլերից՝ մեր երկիրը թուլացնում է նաև կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը: Մեր երկիրը թուլացնում է նաև համակիրների հսկա զանգված ունեցող Հայ ազգային կոնգրեսի որդեգրած դիրքորոշումը: Ստեղծվել է մի տարօրինակ և վտանգավոր իրավիճակ:
Այսպես, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդները հասկանում են՝ երկրի շահերից չի բխում, որ իրենք կանգնած են Արթուր Բաղդասարյանի և երկիրն արագորեն թուլացնող ՀՀԿ առաջնորդների կողքին, բայց կանգնում են՝ շեշտելով, թե դա անում են երկրի անվտանգությունից ելնելով: Իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ–ն մի օր կարող է հայտարարել, որ դուրս է գալիս հուշագրից։
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, թե իր նպատակն արտահերթ ընտրություններն են, բայց ընտրում է այնպիսի մարտավարություն, որից պարզ է դառնում, որ պատրաստվում է խորհրդարանի ընտրություններին: Ընդ որում, Կոնգրեսն էլ իր քայլերն արդարացնում է երկրի անվտանգության նկատառումներով: Իսկապես փակուղային և անհեթեթ իրավիճակ է:
Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում շատերը հասկանում են, որ այսպես երկար շարունակվել չի կարող, որ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ և արմատական քայլեր: Ավելին՝ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ խոստովանում են, որ այսպես այլևս չի կարելի, որ այսպես շարունակվելու դեպքում փլուզումն անխուսափելի է:
Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս խոր ճգնաժամը: Պարզ է, որ ո՛չ արտահերթ, ո՛չ հերթական ընտրություններն իրավիճակը չեն փոխի: Կարծում եմ՝ որևէ մեկը, որ լավ է ճանաչում վարչախմբին, հույս անգամ չունի, որ առաջիկա ընտրությունները կլինեն արդար և ազատ: Նույն կոալիցիոն հուշագրի տեքստն էլ վկայում է, թե վարչախմբի ղեկավարներն ընտրությունների հետ կապված ինչ ծրագրեր ունեն: Այնպես որ, ընտրությունների հետ հույսեր կապելը սխալ է: Բայց որքան էլ տարօրինակ հնչի, ընտրություններին տանող ճանապարհի ընթացքում էլ սկսվելու է այն քաղաքական ուժի ձևավորումը, որի հիմնական առաքելությունը լինելու է քաղաքական գորշ մթնոլորտի ցրումը:
Քաղաքական նոր ուժը պետք է արմատապես փոխի ուժերի հարաբերակցությունը և խաղի կանոնները, որոնք գործում են հայաստանյան քաղաքական դաշտում: Առանց նոր ուժի ձևավորման այլևս առաջընթաց հնարավոր չէ: Առաջընթաց հնարավոր չէ, եթե նույնիսկ «Ժառանգությանը» խորհրդարանում փոխարինի Կոնգրեսը: Այնպես որ, եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններ լինեն, ապա առաջին հերթին պետք է մտածենք քաղաքական դաշտի փոփոխության մասին, առանց որի ո՛չ իշխանափոխություն է հնարավոր, ո՛չ էլ արմատական տեղաշարժեր:
Եվ եթե հանկարծ, նոր քաղաքական ուժի ձևավորումն ուշանա, ապա Հրանուշ Հակոբյանը և մյուս նախարարները ստիպված են լինելու ավելի հաճախ շփվել «տիեզերագնաց-գիտնականի» նման դեմքերի հետ:
Անհեթեթություն– ները կարող են շատանալ

Գեղամ Նազարյան