Լրահոս

23.11.2019 13:27


Երևանում քարերով կոտրել են Հայաստան վերադարձած սիրիահայի ավտոմեքենայի ապակին ու կողային հայելիները. 7 տարի առաջ էլ թալանել էին անվադողերը

Երևանում քարերով կոտրել են Հայաստան վերադարձած սիրիահայի ավտոմեքենայի ապակին ու կողային հայելիները. 7 տարի առաջ էլ թալանել էին անվադողերը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Հրաչյա Քոչար 41 շենքի բնակիչ, սիրիահայ Պողոս Թովմասն ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ դեռևս անհայտ հանգամանքներում, նշված շենքի բակում կայանված, իրեն պատկանող Hyundai Verna մակնիշի սիրիական համարանիշներով ավտոմեքենան վնասել են:

Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անիձինք քարերով կոտրել են ավտոմեքենայի հետևի ապակին և կողային հայելիները:

Ըստ տուժողի հայտարարության՝ ավտոմեքենայի միջից բացակայում է անձնագիրը և այլ իրեր:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Պողոս Թովմասը 7 տարի առաջ է վերադարձել Հայաստան և 7 տարի առաջ Արաբկիրի վարչական շրջանի մեկ այլ հատվածում գիշերը գողացել էին նրա ավտոմեքենայի անվադողերը:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացաահայտելու ուղղությամբ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը