Կարծիք

23.11.2019 12:54


Հայ ժողովուրդը կորցրել է առողջ բանականությունը

Հայ ժողովուրդը կորցրել է առողջ բանականությունը

Չէ, ամեն ինչ անիմաստ է, հայ ժողովուդն անուղղելի է, հայ ժողովուրդն արդեն կորցրել է առողջ բանականությունը, հայ ժողովուրդն իր լավն ու վատը չի հասկանում ու չի գիտակցում, թե որ խնդիրն է առաջնային և որը՝ երկրորդական:

Տեսնում ենք ամեն օր կատաղի պայքար, կրքեր, զոհեր ու զոհողություններ ԴԱՏԱՐԿ ՏԵՂՈՒՄ: Գլխավոր շոումենը, որը երկրի վարչապետի դերն է տանում, ինչ-որ բան է բլթացնում, ու ամբողջ ժողովուրդը մինչև ականջները ոգևորված արձագանքում է նրան՝ մեկը էքստազի հասնող հիացական ոգևորությամբ, մյուսն էլ՝ պաթոլոգիական ատելությամբ լցված: Բայց լուրջ խնդիրների մասին ոչ մի խոսք, ու այդ լուրջ խնդիրներից մեկը ԱՐՏԱՔԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ խնդիրն է:

Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանում ներդրումներ չկան, քանի որ կառավարությունը դիտավորյալ վիժեցնում է դրանք, ես դա ասում էի ձերքիս տակ չունենալով կոնկրետ փաստեր ու ապացույցներ, ես ասում էի դա՝ ելնելով քաղաքագիտական եզրահանգումներից: Սակայն, ինչպես որ ենթադրում էի, փաստերն ու ապացույցներն իրենց երկար սպասեցնել չտվեցին, և ահա արդեն անգամ հեռուստաեթերից կոնկրետ մարդիկ հնչեցնում են կոնկրետ օրինակներ, կոնկրետ արտասահմանյան ներդրողների անուններ են տալիս, ու կոնկրետ ասում են, որ կառավարությունում ասվել է իրենց, որ այդ երկիրը ներկայացնող ընկերություններին թույլ չպիտի տրվի, որպեսզի մեզ մոտ ներդրումներ անեն:

Խոսքը Չինաստանի մասին է. հիշեցնեմ բոլորին, որ այսօրվա դրությամբ իր սահմաններից դուրս ներդրումներ անելու ծավալով այդ երկիրը ուղղակի մրցակից չունի ամբողջ աշխարհում, իսկ կոնկրետ մեր տարածաշրջանում միայն այդ երկիրն է, որ իրական ներդրումներ է անում: Այսինքն եթե նրան էլ արգելում են մեր թավիշները ներդրումներ անել մեր երկրում, կնշանակի, որ արտաքին ներդրումներ չեն լինի ընդհանրապես, ու հենց այդպես էլ կա, Հայաստանում այսօրվա դրությամբ, արտաքին ներդրումներ ընդհանրապես չկան, այդ ցուցանիշով հիմա ավելի աղետալի վիճակում ենք գտնվում, քան տխրահռչակ Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակն էր:

Փաստորեն, կոնկրետ հաղորդումներ կան ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մասին, բայց դա մեր ժողովրդին ընդհանրապես չի հուզում, մեր ժողովուրդը տարված է իտալական Միլանում մեր գլխավոր շոումենի կազմակերպած հերթական թամաշայով, որին հրավիրված էր մասնակցելու նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կադրավիկ յալանչիներից մեկը:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը