Տնտեսական

23.11.2019 12:15


Սպառողին մոլորեցնելու հայտնի ու անհայտ միջոցներ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Սպառողին մոլորեցնելու հայտնի ու անհայտ միջոցներ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Ինչպես խուսափել փչացած, նեխած միս գնելուց՝ հաշվի առնելով, որ, ասենք, հականեխիչ միջոցներ գործածելով սպառողին կարող են թյուրիմացության մեջ գցել:

Պարզվում է՝ որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյոք փչացած է միսը:

Առաջին նշանը մսի մոխրագույն երանգավորումն է: Մսի կտորի մակերեսին կպչուն լորձի առկայությունը խոսում է մանրէների առկայության մասին: Ալ կարմիր եւ մոխրագույն բծերն ու արյան կուտակումները բացահայտ վկայում են, որ միսը սխալ է սառեցվել ու պահպանվել: Ուշադիր պետք է զննել կենդանու ճարպը. եթե միսը թրջել են կալիումի պերմանգանատի (կենցաղում հայտնի է ռուսերեն՝ «մարգանցովկա» անվամբ) լուծույթում՝ մսին թարմ տեսք տալու համար, ապա ճարպը ստանում է վարդագույն երանգ: Ցանկացած մսի շաղված եզրերը վկայում են, որ այն թաթախվել է քացախաթթվի լուծույթում: Այլ խաբեություն էլ կա, որ կարող են փաթաթել սպառողներիս վզին:

Մսի հիմնական խաբեությունները կապված են ներկման հետ՝ ածխաթթու գազում պահելով, կամ ներկանյութերի օգտագործմամբ:

«Եթե ի հայտ են եկել կասկածներ՝ կապված գունանյութերի օգտագործման հետ, ապա կատարեք կտրվածք մսի կտորի վրա, եւ զննեք գունանյութերի ներթափանցման աստիճանը: Վերցրեք ձեզ հետ թղթե անձեռոցիկ: Անձեռոցիկը դրեք մսի վրա եւ պահեք այն մի քանի վայրկյան: Եթե միսը ֆիկսինով մշակում է անցել, ապա դուք անձեռոցիկի վրա կտեսնեք վառ վարդագույն հետք: Միսը նաեւ պետք է լինի լավ արնազրկված, անձեռոցիկի վրա չպետք է լինեն արյան ակնհայտ հետքեր»,-ասում են ՍԱՏՄ-ի մասնագետները: Կա թարմ միսը փչացածից տարբերելու մեկ այլ տարբերակ եւս. եթե միսը ոսկորով է: Միսը չպետք է առանձնանա ոսկորից: Եթե թեթեւակի քաշենք այն մասում, որտեղ միսը ամրացած է ոսկորին, ու միսը հեշտությամբ առանձնանա, ապա դա հստակ նշան է այն բանի, որ միսը նեխած է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը