Լրահոս

23.11.2019 12:09


Հանրապետությունում որոշ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիսում մառախուղ է

Հանրապետությունում որոշ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիսում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին և Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին կան կուտակված ավտոմեքենաներ: Տավուշի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը