Քաղաքական

23.11.2019 11:00


Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների գենետիկ սերը. փորձում են շահել իջևանցիների սրտերը քաղաքապետի սպասվող ընտրություններում. «Հրապարակ»

Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների գենետիկ սերը. փորձում են շահել իջևանցիների սրտերը քաղաքապետի սպասվող ընտրություններում. «Հրապարակ»

«Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերևս, գենետիկ է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։

Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջևանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։

Իսկ իրականում Փաշինյանների հայրենի Իջևանում տևական ժամանակ է՝ շինարարական եռուզեռ է, լուսավորում են քաղաքը, ասֆալտապատում փողոցները, և այդ գործընթացներին անձամբ մասնակցում է ոչ միայն Սիփան Փաշինյանը, այլև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։

Իշխանությունները հույս ունեն, որ այսկերպ հնարավոր է շահել իջևանցիների սիրտը, վերականգնել անտառային պատերազմի օրերին կորցրած վստահությունն ու գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից պատվով դուրս գալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը