Քաղաքական

23.11.2019 09:39


Իշխանության փոփոխու­թյունը տեղի ունեցավ պետական հե­ղաշրջման միջոցով․ Մարտինով

Իշխանության փոփոխու­թյունը տեղի ունեցավ պետական հե­ղաշրջման միջոցով․ Մարտինով

««168 ժամի» թղթակցի հետ զրույցում ռուս տնտեսագետ Ալեքսեյ Մարտինովը, պատասխանելով հարցին, թե ինչով է բացատրում հայաստանյան հեղափոխությունից հետո գազի երկարաձգվող բանակցությունները, 15 դոլարով բարձրացու­մը, և ապագայում ի՞նչ գներ պետք է սպասել, ասել է. «Ես հաս­կանում եմ, որ հայկական ԶԼՄ-ները տեղի ունեցածը հեղափո­խություն են որակում, սակայն ես տեղի ունեցածն այդպիսի աղմկոտ բառով չէի որակի:

Այն, որ իշխանության փոփոխու­թյունը նման ինքնատիպ ձևով տեղի ունեցավ պետական հե­ղաշրջման միջոցով, պատահում է, բայց նման բառով, թե՝ սա հեղափոխություն է, չէի անվանի: Այո՛, իհարկե, նման ճգնաժամերը, իսկ դա իսկապես քաղաքական ճգնաժամ էր, ակնհայտո­րեն մեծացնում են տնտեսական ռիսկերը, և, իհարկե, այդ ռիս­կերը, այսպես թե այնպես, հաշվի են առնվում գնագոյացման հարցում, անդրադառնում են, և որևէ տարօրինակ բան դրանում չկա: Ցանկացած տնտեսագետ ձեզ դա կասի: Երբ իրավիճակը կայունանում է, ավելի կանխատեսելի դառնում, այո՛, առաջա­նում է բանակցությունների դաշտ նվազեցնելու համար գները:

Քաղաքական գործիչները, շատ հաճախ հասնելով իրական կառավարման լծակներին, որտեղ հարկավոր են այլ իրավա­սություններ ոչ միայն բոցաշունչ հռետորների, առաջնորդների ունակություններ, այլ տնտեսագետների և տնտեսական գոր­ծընթացներն ընկալող գործչի, հաճախակի բախվում են այս խնդիրներին՝ չունենալով համապատասխան իրավասություն­ներ, փորձում են իրենց անբավարար իրավասությունները և թույլ տված սխալներն ու բացերը բացատրել քաղաքական աս­պեկտներով. «Ես ասացի այսպես, այդ պատճառով այսպես է», «Մենք ընտրել ենք ազատությունը, այդ պատճառով մեր գազի գինն անընդհատ բարձրանում է»: Բնականաբար, դա այդպես չէ: Այն, ինչ վերաբերում է էներգակիրներին, Ռուսաստանը սկզ­բունքորեն ապաքաղաքականացրել է այդ հարցը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը