Կարծիք

22.11.2019 17:28


Արթուր Վանեցյանը երեկ տողատակով հասկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Արթուր Վանեցյանը երեկ տողատակով հասկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Արթուր Վանեցյանը երեկ տողատակով հասկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նախկին նախագահի շուրջ իրականացվող «դատական» գործընթացը որևէ կապ չունի մարտի 1-ի բացահայտման հետ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հետապնդում սկսելու քաղաքական պատվեր եղել է և հստակ հայտարարեց, որ մեր հասարակությունը մոլորության մեջ է...

Իսկ իր հրաժարականի տեքստում Արթուրը հստակ ընդգծել էր, որ Նիկոլը փաստացի չարիք է մեր պետության համար և Նիկոլի գործունեությունը վտանգում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը...

Հասկանում եմ, որ ԱԱԾ-ի նախկին տնօրենը Հայաստանի թշնամիներին և պոտենցիալ թշնամիներին կարևորագույն ինֆորմացիաներ չտալու համար չի կարող և չի ցանկանում հրապարակայնորեն խոսել շատ ավելի բաց ու մանրամասնորեն, բայց նաև չեմ հասկանում, թե ինչու խորհրդարանական այսպես կոչված ընդիմադիր ուժերը և արտախորհրդարանական իրական ընդիմադիր ուժերը չեն հրավիրում Արթուր Վանեցյանին փակ հանդիպումների և պնդում, որ ԱԱԾ-ի նախկին պետը գոնե քաղաքական էլիտային հանգամանալից ներկայացնի այն վտանգների ու խնդիրների մասին, որոնց ինքը տիրապետում է և որոնք հիմք են տվել ԱԱԾ նախկին պետին հրաժարական տալ ու Նիկոլին կոչ անել՝ կանգ առի:

Հասկանո՞ւմ եք՝ Նիկոլին կանգ առի կոչ է արել ոչ թե գյուղատնտեսության կամ սպորտի նախարարը, այլ Հայաստանի։

ԱԱԾ-ի պետը և այս կոչին մատերի արանքով նայել չի կարելի...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը