Կարծիք

22.11.2019 15:15


Դու հայտարարում ես, որ սահմանադրական կարգը խախտվել է 96-ին, բայց կալանքի տակ է 98-ի ղեկավարը

Դու հայտարարում ես, որ սահմանադրական կարգը խախտվել է 96-ին, բայց կալանքի տակ է 98-ի ղեկավարը

Ես մի բան չեմ հասկանում Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, դու կարո՞ղ է մեզ խառնում ես զոմբիներիդ ու կեղծավոր շողոքորթներիդ հետ։

Դու հայտարարում ես, որ 96 թվականից Հայաստանի բոլոր ղեկավարները չարիք են եղել, որովհետև առանց ժողովդրի վստահության տիրացել են իշխանությանը․..
Մի րոպե․․․ այսինքն, դու հայտարարում ես, որ սահմանադրական կարգը խախտվել է 96-ին..․ բայց կալանքի տակ է 98-ի ղեկավարը։

Բա ո՞ր ջհանդամի տակ է 96-ի ղեկավարը (ընդ որում՝ իր թայփայով)։

Սա աբսուրդի գագաթնակետն է․.. մամուլիդ քարտուղարը, նույն 96-ի ղեկավարի համախոհ-գործավորը, 96-ի իշխանության մոլի երկրպագուն հաստատում է, որ այո՛, 96-ին եղել են խախտումներ և այդ խախտումները եղել են իշխանությունների կողմից․..
Ու այս մարդն այսօր քո քաղաքական թիմում է և քո աջ թև՞ը։

Բա ասում ես՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ՞։

Գիտես՝ մյուս աբսուրդը որն է։ Որ դու հրապարակավ ավանակի տեղ ես դնում քեզ կուրորեն հավատացող մի անգրագետ հոծ զանգվածի․.. ճիշտ էլ անում ես,

#համայն_հայության_զոմբիներին հասնում է, բայց հատուցման ժամը գալու է, չկասկածե՛ս։

Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը