Կարծիք

21.11.2019 21:05


2019թ․ 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նորից տարօրինակ տվյալներ կան

2019թ․ 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նորից տարօրինակ տվյալներ կան

Շարունակվում են հրապարակվել ՀՆԱ ծավալային աճի պաշտոնական տվյալները։ 2019թ․ 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նորից տարօրինակ տվյալներ կան։

Հիմա շատ մոդայիկ ու այժմեական է խոսել կրթության որակի բարձրացման մասին։ Նույնիսկ ավելի մոդայիկ է, քան տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու թեմայով խոսելը։
Բայց արի ու տես, որ նախորդ տարվա համեմատ կրթության ոլորտի ծավալի ինդեքսը նվազել է՝ կազմելով 98․7 %։

Անհավատալի է, բայց ամենամեծ ծավալով աճել է այն ոլորտը, որի դեմ խոսելն է նույնքան մոդայիկ։ «Հանքահումքային արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» կոչվող ոլորտի աճի ինդեքսն այս տարի ամենաբարձրն է՝ 145․2 %։

Ինչո՞ւ է այսպես ստացվում՝ աճում է այն, ինչի դեմ խոսում ենք։ Եւ հակառակը՝ նվազում է այն ոլորտը, որը փորձում ենք կարևորել։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը