Կարծիք

21.11.2019 18:38


Տղաներ ու աղջիկնե՛ր, գոնե զգո՞ւմ եք՝ Նիկոլն ինչ առանձնակի ջանասիրությամբ է ոտքերը սրբում ձեր վրա

Տղաներ ու աղջիկնե՛ր, գոնե զգո՞ւմ եք՝ Նիկոլն ինչ առանձնակի ջանասիրությամբ է ոտքերը սրբում ձեր վրա

Արցախի անկախության օրը` սեպտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանը գրում էր. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»:

Դրան հետևեց հակամարտության պատմությանը և բանակցային գործընթացին քաջածանոթ բազում մասնագետների արձագանքը, որ նման ձևակերպումն անթույլատրելի է, քանի որ այն սխալ է ոչ միայն պատմական անցքերի տեսակետից, այլ, որ ավելի կարևոր է` էապես խաթարում է հայկական դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Ի՞նչն է զավեշտալի: Փաշինյանի իմքայլական շրջապատը ջանք ու եռանդ չէր խնայում այդ օրերին` մամուլում, սոցցանցերում ու հեռուստաէկրաններից ապացուցելու, որ Փաշինյանը չի սխալվել եւ, որ ամեն ինչ ճիշտ է արել` նման հայտարարություն անելով:

Հիմա, երեկ Փաշինյանը, հավանաբար քնից կիսաարթնացած ԱԳՆ-ի թելադրանքով, ինքն իրեն ուշացած ուղղեց` ասելով, որ Արցախն ու Ադրբեջանը իրենց անկախությունը հռչակել են զուգահեռ, ԽՍՀՄ կազմից դուրս գալով` ժամանակին գործող ԽՍՀՄ սահմանադրության ու օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Հիմա տեսնես ի՞նչ վիճակում են Փաշինյանի իմքայլականները, որոնք այդ օրերին բերանները փրփուր առած պաշտանում էին սեպտեմբերի 2-ի կատարյալ հիմարությունը:

Տղաներ ու աղջիկնե՛ր, գոնե զգո՞ւմ եք՝ Նիկոլն ինչ առանձնակի ջանասիրությամբ է ոտքերը սրբում ձեր վրա: Ու սա դեռ սկիզբն է: Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը