Կարծիք

21.11.2019 16:05


Հայ երիտասարդներին արգելում են վերադառնալ հայրենիք

Հայ երիտասարդներին արգելում են վերադառնալ հայրենիք

Վերջերս բանակում չծառայած թավշյա ջահելները բանակում չծառայած ու Հայաստանից դուրս գտնվող մյուս ջահելների (որոնք, ի տարբերություն թավշյա չծառայածների, ռազմական գրքույկներ չունեն) վերաբերյալ օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել, որի ընդունման դեպքում վերջինները՝ այսինքն հազարավոր երիտասարդ տղաներ, այլևս չեն կարողանա վերադառնալ հայրենիք, քանի որ տուգանքի չափը ավելի քան կրկնապատկվում է: Հիշեցնեմ, որ առանց այն էլ նախկին օրենքով տուգանքը շատ մեծ էր ու շատերը ուղղակի ի վիճակի չէին այն մուծել, որի պատճառով չէին վերադառնում Հայաստան:

Պատկերացնո՞ւմ եք, սա անում են մարդիկ, որոնք, փրփուրը բերաններին, ամեն օր խոսում են հայրենադարձության ու հայրենիքը շենացնելու մասին: Ու այս շատ կարևոր հարցը կարծես թե ոչ ոքի չի հուզում մեր հասարակության մեջ, թքած ունեն, որ հազարավոր հայ երիտասարդներ ընդմիշտ պանդուխտ են մնալու օտար ափերում: Ինչ հիմար հարց ասես կդարձնեն լրջագույն քննարկման առարկա, սակայն այսպիսի կարևոր հարցերը անգամ չեն էլ նկատում, կարծես թե սա իրենց ու իրենց երկրին չի վերաբերվում, կարևորը Նիկոլը խոստացել է, որ 2050-ին Հայաստանի բնակչության թվաքանակը հասցնելու է 5 միլիոնի:

Ոչ ոքի մոտ հարց չի առաջանում` այդ ինչպե՞ս է անելու դա, այսպիսի օրենքներ ընդունելո՞վ, թե սաղ մնան Մումբայի ու Հայդարաբադի, Կալկաթայի ու Դելիի արվարձաններում ապրող միլիոնավոր աղքատ մասսաները, կգան, կբնակեցնեն հայաթափ արված Հայաստանը, այնպես որ կեցցե՛ 2050 թվականիի 5 միլիոնանոց Հայաստանը կամ, ավելի ճիշտ, Երևան'պուր Փրադեշը՝ Հնդկաստանի ապագա հարավկովկասյան նահանգը:

Իսկ հայ ժողովուրդը թող թափառական դառնա, «կիրթ» Ալիևն ու Էրդողանը ամեն օր դրա մասին են հայտարարում, չէ՞ որ մեր թավիշները պիտի անեն ամեն ինչ, որպեսզի նրանց ասածը իրականություն դառնա, բա ոնց:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը