Կարծիք

21.11.2019 15:15


Հուսով եմ, անզգույշ հայտարարությունների պատճառով որևէ երկրի պատերազմ չենք հայտարարի

Հուսով եմ, անզգույշ հայտարարությունների պատճառով որևէ երկրի պատերազմ չենք հայտարարի

Ինձ միշտ թվում էր, որ լրագրողները, ինչպես և դիվանագետները, պետք է որ ամենամեծ ուշադրությունը դարձնեն բառերին և հասկանան ամեն բառի գինը:

Բայց մեր վարչապետը կոտրում է այդ կարծրատիպերը:

«Իմիջիայլոց, այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց։ Չգիտեմ Վատիկանների որ պադվալներում են պահված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»,-հայտարարում է Փաշինյանն Իտալիայում:

Փաստորեն, հեղափոխական «ռազդաչի տակ» հայտնվեց նաև Վատիկանը: Պատկերացնում եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դեմքը, երբ նա լսեց, որ իր նստավայրի «պադվալներում» մարդիկ կան և ինքը, փաստորեն, կամա թե ակամա, օժանդակում է հանցագործների թաքնվելուն:

Հուսով եմ, անզգույշ հայտարարությունների պատճառով որևէ երկրի պատերազմ չենք հայտարարի:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը