Լրահոս

18.02.2011 10:24


Հայաստանի ԱԳՆ. «Բաքուն և Ստեփանակերտը բարձր մակարդակով երկկողմանի համաձայնագիր են ստորագրել»

Հայաստանի ԱԳՆ. «Բաքուն և Ստեփանակերտը բարձր մակարդակով երկկողմանի համաձայնագիր են ստորագրել»

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է նույն հեռուստաընկերությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցում արված մի շարք հայտարարություններին։

–Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, այդ թվում և վերջին, նպատակաուղղված են բանակցային գործընթացը խաթարելուն, ամբողջովին հիմնված են կեղծիքի վրա ու աղավաղում են Լեռնային Ղարաբաղի խնդրի բուն էությունը։ Սա փորձ է խուսափել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած նախահարձակման և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու պատասխանատվությունից։ Այս համատեքստում ես ստիպված եմ հիշեցնել, որ խաղաղ գործընթացին հավատարիմ մնալու վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Միաժամանակ, պատերազմ սկսելով՝ Ադրբեջանը ինքն է ստիպված եղել խնդրել հաշտության վերաբերյալ բանակցություններ սկսել, ընդ որում՝ հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Ես կկարդամ 1993թ. սեպտեմբերի 3–ին ստորագրված N171 փաստաթուղթը. «Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն Խորհրդի փոխնախագահ Ա. Ջահիլովին բանակցություններ անցկացնել Ադրբեջանի և ԼՂՀ–ի (Լեռնյաին Ղարաբաղի Հանրապետություն) ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար։ Ստորագրություն՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի ղեկավար Հեյդար Ալիև»։ Ահա այդ փաստաթուղթը՝ նրա ստորագրությամբ։ Այն բանից հետո, երբ Ջահիլովն այդպիսի լիազորություններ է ստացել, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից համապատասխան լիազորություններ է ստացել այն ժամանակ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։ Ջահիլովի և Ղուկասյանի բանակցություններից հետո ստորագրվել է երկկողմանի հայտարարագիր։ Այդ հայտարարագրում երկու կետ է եղել. առաջին՝ հաշտություն, մեկուկես ամսով հրադադար, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպում։

Այս խորագրի վերջին նյութերը