Իտալիան՝ փորձաքար. Նիկոլը արդեն ընտիր անհույս քարոզիչ դարձավ եւ նրա «օծումը» տեղի ունեցավ ոչ թե աշխարհի որեւէ այլ մասում, այլ հենց Իտալիայում` Վատիկան այցելելով եւ նախապես կազմակերպված ծափերի եւ «այո»-ների ներքո․․
Նիկոլը այս պահը վաղուց էր երազել, գուցե այն օրերին, երբ, մոտ երկու տարի առաջ Ինտերպոլը բռնեց նրան իտալական հյուրանոցում, ու բաց թողեց` տարածելով, թե դա հին հետախուզում է։ Վստահ եմ, այս դեպքը հիշողները դեռ ողջ են եւ կվկայեն։
Իմ տպավորությամբ, իտալական մոտիվները Նիկոլին վաղուց հանգիստ չեն տալիս եւ ուրիշ որտե՞ղ, եթե ոչ հենց Ռիալտոյի կամրջից քիչ այն կողմ նա պիտի ինքնահռչակվեր Մեսիա, Քրիստոս, Փրկիչ/մեղա քեզ Տեր/․․․
«Ինչ չափով որ չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի»,-ասված է Ղուկասի Ավետարանում, եւ նրան չափելու գործընթացը արդեն սկսված է, խիստ է լինելու պատիժը, Աստվածային։ Դարձի գալու հորդորները չեն օգնելու նրան, անգամ՝ աստվածային հորդորները, քանզի ասված է․ «Կեղծավոր, նախ քո աչքի միջի գերանը հանիր, որպեսզի հստակ տեսնելով՝ կարողանաս եղբորդ աչքից շյուղը հանել»։ Սիրո մասին խոսեց ինչպես միշտ՝ ատելությամբ․․
Այո', մեր հասարակության ինչ-որ հատվածի համար հոգեկան մեծ բավարարվածություն էր Փրկիչ գտնելու ինքնախաբեությունը, նախկիններից ազատվելու համար նրանք Փրկիչ օծեցին Նիկոլին եւ սկսեցին երկրպագել նրան, ոտքերը, ձեռքերը, մորուքը եւ մարմնի այլ ինտիմ մասեր, եւ նորահայտ «Փրկիչը» ընկավ թակարդը․ նրան եւս թվաց ինքը Փրկիչ է եւ հենց դրանով կատարեց իր ամենամեծ մեղքը, ահա, բացվեցին մարդկանց աչքերը եւ հոգիները եւ տեսնողը տեսավ, ականջ ունեցողը լսեց եւ հասկացավ, որ խորապես խաբված են, քանզի Փրկիչն այդ սովորական Փանջունի է եւ ամենւին էլ չի կարող քայլել ծովի վրայով, նրա քայլելը եղած-չեղած 120 կմ էր, մինչեւ ՝ զրահապատ մեքենա, չի կարող կես կտոր հացը բազմացնել եւ կերակրել հոծ բազմությանը, ընդհակառակը՝ իր մերձավորներին կտա մի քանի հարյուր անգամ ավելին, մյուսներին կհեռացնի գործից, աշխատատեղեր կկրճատի, գիշերօթիկներ եւ ծերանոցներ կփակի, ճոխ գնումներ կանի եւ կհարստանա։ Չի կարող անգամ հայտարարել, թե գինին իր արյունն է, քանի որ գինին այդ սովորական ըմպելիք է նրա ձեռքին՝ խոտերի մեջ պառկած, իսկ իրական աստվածային արյունը այն զինվորների արյունն է, ովքեր ընկան մեր պետության, Արցախի սահմանները պահպանելով եւ այսօր նա այդ արյունն ուրանալու ճանապարհին է։
Եվ ասված է Աստվածաշնչում, որ Քրիստոսի անունով կգան կեղծավորներ եւ խաբեբաներ եւ կհամոզեն մարդկանց, թե իրենք են Փրկիչը, չհավատաք նրանց քանզի Փրկիչը մեկն է եւ ինքնակոչների պատիժը վերեւից է լինելու․․․ «Զգույշ եղեք, որ ոչ մեկը չմոլորեցնի ձեզ, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն՝ «ես եմ Քրիստոսը» և շատերին կմոլորեցնեն». Մատթեոս։
Հ․Գ․ Շատ կուզեի նայել երեկ Փաշինյանի ելույթի ժամանակ հոգեխանգարմունքի մեջ ծափահարող այդ 20-30 մարդկանց աչքերի մեջ եւ ասել՝ եկե՛ք Հայաստան, եկե՛ք սիրելիներ, եկե՛ք եւ ապրեք ձեր «փրկչի» կողքին, վայելե՛ք նրան, ոտքից-գլուխ ձերն է․․․ Վերադարձե՛ք, օհհհհ, վերադարձե՛ք․․․
Փրկիչն այդ սովորական Փանջունի է

Ձեր «Սեր» նիկոլի գիրկը եկե՛ք, անխիղճներ․․․ Մի՛ թողեք ձեր Փրկչին մենակ․․
Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից