Երեկ չէ առաջին օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի հերքվել է Վայոց ձորի նախկին մարզպետ, իշխանական քայլառաստ Տրդատի մասնակցությունը Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ՀՀ մարտական սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը արդեն 2 ամսից ավելի գտնվում է կոմայում:
Ես բազմիցս այս թեմայով հայտարարություններ եմ արել, նաև ակցիա ենք իրականացրել Քննչական կոմիտեի դիմաց, որտեղ մեզ խոստացան, որ արդար քննություն է իրականացվում: Այս թեմայով քիչ առաջ զրույց ունեցա փոխգնդապետի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ, և կրկին պնդումը մեկն է՝ Տրդատը մասնակից է միջադեպին:
Սակայն այս պահին իշխանությունների հրահանգով կոծկվում է իրենց ընկերոջ մասնակցությունը, Տրդատի մասնակցությունը պնդում են 4 սպա, ովքեր անձամբ ներկա են եղել միջադեպին և տեսել են Տրդատին:
Շարունակում եմ ուշադրությամբ հետևել քննությանը և հորդորում եմ Քննչական կոմիտեին՝ չհիմնավորված հայտարարություններ չանել, հակառակ դեպքում քաղաքացիական հակահարվածը չի ուշանա:
Պահանջում ենք արդար քննություն։ Ոչ մեկ անպատիժ չի մնալու։ Սպային հարվածողը պետությանն է հարվածում:
Փաստերը կոծկվում են՝ ի շահ իշխանական Տրդատի
Երեկ չէ առաջին օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի հերքվել է Վայոց ձորի նախկին մարզպետ, իշխանական քայլառաստ Տրդատի մասնակցությունը Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ՀՀ մարտական սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը արդեն 2 ամսից ավելի գտնվում է կոմայում:
Ես բազմիցս այս թեմայով հայտարարություններ եմ արել, նաև ակցիա ենք իրականացրել Քննչական կոմիտեի դիմաց, որտեղ մեզ խոստացան, որ արդար քննություն է իրականացվում: Այս թեմայով քիչ առաջ զրույց ունեցա փոխգնդապետի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ, և կրկին պնդումը մեկն է՝ Տրդատը մասնակից է միջադեպին:
Սակայն այս պահին իշխանությունների հրահանգով կոծկվում է իրենց ընկերոջ մասնակցությունը, Տրդատի մասնակցությունը պնդում են 4 սպա, ովքեր անձամբ ներկա են եղել միջադեպին և տեսել են Տրդատին:
Շարունակում եմ ուշադրությամբ հետևել քննությանը և հորդորում եմ Քննչական կոմիտեին՝ չհիմնավորված հայտարարություններ չանել, հակառակ դեպքում քաղաքացիական հակահարվածը չի ուշանա:
Պահանջում ենք արդար քննություն։
Ոչ մեկ անպատիժ չի մնալու։
Սպային հարվածողը պետությանն է հարվածում:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից