Ում հետ ասես, որ այս ընթացքում չասոցացրին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Դուչե, Էլչիբեյ, Կերենսկի, Հիտլեր, Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան` նրանք բոլորն էլ ընդհանուր գծեր ունեն Փաշինյանի հետ, գումարած Ջորջ Սորոսի ուրվականը` կախված նրա «հեղափոխության» վրա: Էլ չասեմ Պապ թագավորի մասին, որի ֆանատն է Նիկոլը: ------------------- Բայց ես մի պատմական ֆիգուր գիտեմ, որի կենսագրությունը առավել քան նման է Նիկոլին: 1505-1521 թվականներին Չինաստանում իշխանության եկավ կայսր Չժենդեն, որն այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան էր: Եկած-չեկած` նա սկսեց գինարբուքներ և խրախճանքներ կազմակերպել, բազմատեսակ ուտեստներով ու խմիչքներով, լիովին կողք մղելով պետական գործերը: Նաև սկսեց հաճախել հասարակաց տներ, ինչպես նաև պալատներ կառուցեց վայրի գազանների, մասնավորապես` լուսանների և վագրերի համար, որոնց վրա որս էր անում պարբերաբար:
Երբ չինացի ժողովուրդը սկսեց դժգոհություն հայտնել մանկահասակ ու մանկամիտ ղեկավարի գործողություններից, նա ինքն իրեն գեներալի կոչում շնորհեց և պատերազմ հայտարարեց Չինաստանի նահանգներից մեկի դեմ, որտեղ ապստամբ չինացիներ էին հավաքվել: Մինչև նա իր զորքով հասնավ այդ նահանգը, պարզվեց, որ մեկ այլ խումբ է եկել և ապստամբների պարագլխին կալանավորել: Չժենդեն ահավոր զայրացավ ու հրամայեց բաց թողնել այդ մարդուն, որպեսզի ինքը ձիով ու հրազենով հետապնդի ու սպանի: Միայն դրանից հետո նա ինքն իրեն բավարարված զգաց:
Մահացավ Չժենդեն 1521 թվականին արյան վարակումից, որը ստացավ հարբած վիճակում խոր դիտահորի կեղտաջրի մեջ ընկնելու և վնասվելու հետևանքով:
Մի փոքր՝ քաղաքական ռեինկարնացիայի մասին
Ում հետ ասես, որ այս ընթացքում չասոցացրին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Դուչե, Էլչիբեյ, Կերենսկի, Հիտլեր, Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան` նրանք բոլորն էլ ընդհանուր գծեր ունեն Փաշինյանի հետ, գումարած Ջորջ Սորոսի ուրվականը` կախված նրա «հեղափոխության» վրա: Էլ չասեմ Պապ թագավորի մասին, որի ֆանատն է Նիկոլը:
-------------------
Բայց ես մի պատմական ֆիգուր գիտեմ, որի կենսագրությունը առավել քան նման է Նիկոլին:
1505-1521 թվականներին Չինաստանում իշխանության եկավ կայսր Չժենդեն, որն այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան էր: Եկած-չեկած` նա սկսեց գինարբուքներ և խրախճանքներ կազմակերպել, բազմատեսակ ուտեստներով ու խմիչքներով, լիովին կողք մղելով պետական գործերը: Նաև սկսեց հաճախել հասարակաց տներ, ինչպես նաև պալատներ կառուցեց վայրի գազանների, մասնավորապես` լուսանների և վագրերի համար, որոնց վրա որս էր անում պարբերաբար:
Երբ չինացի ժողովուրդը սկսեց դժգոհություն հայտնել մանկահասակ ու մանկամիտ ղեկավարի գործողություններից, նա ինքն իրեն գեներալի կոչում շնորհեց և պատերազմ հայտարարեց Չինաստանի նահանգներից մեկի դեմ, որտեղ ապստամբ չինացիներ էին հավաքվել: Մինչև նա իր զորքով հասնավ այդ նահանգը, պարզվեց, որ մեկ այլ խումբ է եկել և ապստամբների պարագլխին կալանավորել: Չժենդեն ահավոր զայրացավ ու հրամայեց բաց թողնել այդ մարդուն, որպեսզի ինքը ձիով ու հրազենով հետապնդի ու սպանի: Միայն դրանից հետո նա ինքն իրեն բավարարված զգաց:
Մահացավ Չժենդեն 1521 թվականին արյան վարակումից, որը ստացավ հարբած վիճակում խոր դիտահորի կեղտաջրի մեջ ընկնելու և վնասվելու հետևանքով:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից