Կարծիք

20.11.2019 16:28


Նիկոլապետություն․ Նիկոլի այցից 13 օր անց հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարը

Նիկոլապետություն․ Նիկոլի այցից 13 օր անց հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարը

10 հունիսի. հայ-իտալական համաժողովի ժամանակ իշխանությունները հայտարարում են կերամիկայի հայ-իտալական համատեղ գործարան բացելու պլանների մասին։ Թե կոնկրետ որ հայկական ընկերության հետ համատեղ, օրինակ՝ Արմենպրեսի նյութում չի ասվում։

7 նոյեմբերի. Նիկոլը մասնակցում է գործարանի բացմանը, ընդ որում պարզվում է, որ իրականում դա Ծառուկյանի և իտալացիների բիզնեսն է (այսինքն՝ կարող եմ գրազ գալ, որ պետության մասնակցությունն այս ամենին շատ մակերեսային է, եթե ընդհանրապես եղել է, և իտալացիները ոչ թե պետության, այլ Ծառուկյանի անձնական երաշխիքներով են աշխատանքը սկսել, բայց փիառվել է կառավարությունը)։

20 նոյեմբերի (13 օր անց՝ Նիկոլի այցելությունից հետո). «ՊԵԿ-ը հարցաքննության է հրավիրել իտալացի գործարարին, որի գործարանում օրեր առաջ եղել էր Փաշինյանը»։

* * *

Եթե չեք հիշում, հիշեցնեմ. նույն ձևով Նիկոլը մասնակցեց «Սպայկայի» պանրի գործարանի բացմանն, իսկ օրեր անց ընկերության սեփականատիրոջը բռնեցին։

Թե բա՝ «տնտեսական հեղափոխություն»։

#նիկոլապետություն

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը