Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գևորգ Հովհաննիսյան
«Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել։ Նա այն անձն է, որը Գյումրիից սկսեց այդ քայլերթը եւ «ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» սկզբունքին լավ տիրապետելով, նրանք սկսում են իրենց ընկերոջը մաքրել։ Ես նման կարծիք ունեմ »,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, պահեստազորի սպա Գեւորգ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծին Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ առնչություն ունենալ-չունենալու վերաբերյալ ՔԿ հաղորդագրությանը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 18-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` միակ մեղադրյալը մարզպետի օգնականն է, թեեւ մամուլի տեղեկություններով`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։ Արա Մխիթարյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։
«Վիճակը նույնն է, դեպքի պահից առայսօր՝ շուրջ 2 ամիս, կենսական ֆունկցիաներում դրական տեղաշարժեր չկան»,-տեղեկացրեց Գեւորգ Հովհաննիսյանը։
Մասնագիտությամբ իրավաբանը նշում է ՝ գործի նյութերից ակնհայտ է, որ ականատես բոլոր վկաները պնդել են՝ մարզպետը ներկա է եղել ծեծին, որեւէ միջոց չի ձեռնարկել եւ, ըստ էության, պաշտոնական անգործություն եւ թողտվություն է թույլ տվել։
«Ես որպես իրավաբան ասում եմ, եթե ականատես վկաները ակնհայտ անհիմն հայտարարություն են կատարել եւ անմեղ անձին մեղադրում են կոնկրետ հանցագործության մեջ, նրանք պետք է պատասխանատվություն կրեն կեղծ ցուցմունք տալու համար, իսկ եթե նրանք նաեւ առերեսման ժամանակ են պնդում, որ նա ներկա է եղել, ապա առնվազն զարմանալի է, որ իրավական առումով անհեթեթ զարգացումներ են լինում»,-հայտարարեց իրավապաշտպանը։
Գեւորգ Հովհաննիսյանը հարցնում է՝ ե՞րբ են գործին մասնակից մյուս սպաներին, որոնք մարմնական վնասներ ունեն, դատաբժշկին ներկայացրել։ Իր ունեցած տեղեկություններով դա եղել է դաժան միջադեպից մի քանի օր անց։ Այս ամենը նա պատահական չի համարում։ Գեւորգ Հովհաննիսյանն ասում է՝ անձամբ է հանդիպել մարդու դեմ կատարվող ոտնձգությունների հարցով հսկող դատախազի՝ Արտակ Հարությունյանի հետ եւ ականատես վկաների թվի վերաբերյալ տեղեկություն հաղորդել։
«Ամեն կերպ աջակցել ենք նախաքննության օբյեկտիվ, բազմակողմանի եւ անաչառ անցկացմանը, բայց ունենք այն ինչ ունենք, որը ինձ բացարձակ չի գոհացնում։ Այս պահին նորից կոչ եմ անում՝ բացառապես գործել իրավաչափության դաշտում, հակառակ պարագայում, ծնողները եւ եղբայրը իրենց մեթոդներն ունեն, մենք՝ որպես ծառայակիցներ, մեր մեթոդները»։
Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ գործելու են իրավաչափության դաշտում եւ իրավական ու ժողովրդավարական հասարակությանը բնորոշ մեթոդներով՝ քննարկել, քննադատել, դիմել դատարան, ՄԻԵԴ։ «Այս մարդիկ, այս դեղնակտուցները, այս Լոլիկ-Բոլիկները պետական վերմակը քաշել են իրենց վրա եւ օգտվում են պետության հովանավորությունից։ Օրերից մի օր դուրս եք գալու չէ՞ այդ վերմակի տակից, ոնց ենք ապրելու մենք իրար հետ, ո՞նց եք պատկերացնում»,-հարցնում է պահեստազորի սպան՝ հավելելով.« Վայոց Ձորի նախկին մարզպետը ներկայիս ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քայլած մեկն է, նրա քայլածներից է նաեւ Կոտայքի մարզպետը, ով մի շաբաթ առաջ էր նույն Կոտայքի մարզում նորից ծեծկռտուքի մեջ։ Սրանք են քո մարզպետները, ուրեմն, դու առանձնապես ոչնչով իրենցի չես տարբերվում, ընկեր։ Սա է քո տեսակը, ասա՝ ընկերդ ով է, ասեմ՝դու ով ես։ Դու ես նրանց ընկերը, նրանք են քո ընկերը, դուք մի թիմ եք, որոնք ձեռք են բարձրացնում սպայի վրա՝ նրան բերելով մահվան դռանը»։
Գեւորգ Հովհաննիսյանը մտահոգություն ունի՝ այսքանի հետո ինչպե՞ս է դրսեւորվելու մեր միասնականությունը հայրենիքը պաշտպանելու գործում։ «Ապրիլյան քառօրյային բոլորս մեկ մարդու նման գնացինք առաջին գիծ՝ պաշտպանելու մեր նամուս-պատիվը։ Այս մարդիկ եկան իշխանության, որ ազգը միասնական առումով չգնա դրան եւ դրա վառ ապացույցը եղավ զինկոմի այն հայտարարությունը, որ զգալի թվով մարդիկ չեն մասնակցել ճամբարային հավաքներին եւ նրանց պետք է պատասխանատվության ենթարկել։ Ես սարսափում եմ, պատկերացնելով, թե ինչ կարող է տեղի ունենալ»,-եզրափակեց նա։