Լրահոս

20.11.2019 11:07

Կեղծ գուշակը 55-ամյա կնոջ ընտանիքի վրայից «թուղթ ու գիրը բացելու համար» մաս-մաս պահանջել և ստացել է խոշոր չափի ԱՄՆ դոլար

Կեղծ գուշակը 55-ամյա կնոջ ընտանիքի վրայից «թուղթ ու գիրը բացելու համար» մաս-մաս պահանջել և ստացել է  խոշոր չափի ԱՄՆ դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Հասմիկ Հ-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 2016 թվականից մինչև այս տարվա հուլիսն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի բնակչուհի՝ 54-ամյա Մարիամ Հ-ն իր ընտանիքի վրա եղած «թուղթ ու գիրը բացելու» համար իրենից մաս-մաս պահանջել է խոշոր չափի ԱՄՆ դոլար և խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել ադ գումարին։

Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ ընդհանուր գումարը կազմում է մոտ 3800 դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։