Ո՞ւր էիր, երբ Հայկ Հարությունյանին դրած` «ամեն օր քոռ դանակով մորթում էին»
Չգիտես ինչու, հիշեցի` ինչպես էր Փաշինյանն ԱԺ ամբիոնից «հոնգուր-հոնգուր լաց լինում»՝պատմելով «հինհայաստանյան հին կարծրատիպերի» պատճառով անմարդկային «հալածանքների» ենթարկված Մելինե-Մել Դալուզյանի անլուր տառապանքների մասին։
Ինչպե՜ս էր լալահառաչ արձանագրում, որ այդ «կարծրատիպերն» այսօր էլ կենսունակ են` հանգիստ չեն տալիս «աղջիկ-պարոնին», որ քիչ էր մնում` ինքնասպանություն գործեր, միայն թե վերջ տար տառապանքներին, եւ անգամ «կինոյի տղա» դառնալուց հետո էլ պրծում չունի «հետամնաց» տարրերից. խեղճին գցել են ոտքի տակ, քոռ դանակով ամեն օր մորթում են, ու չեն կշտանում։
Եվ էլի չգիտես՝ ինչու, հիշեցի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, որին Նիկոլի սրտի քննիչները ոչ թե պարզապես հասցրին ինքնասպանության եզրին` ամեն օր քոռ դանակով մորթելով, ստիպելով կեղծ ցուցմունք տալ երկրորդ նախագահի դեմ, այլ ուղղակի ինքնասպանության հասցրին։ Եվ էդ նույն Փաշինյանը կեսբերան չանդրադարձավ այդ փաստին, ձեւի համար ցավակցություն չհայտնեց նախկին ոստիկանապետի հարազատներին։
Դեռ մի բան էլ` իրեն կից պրոֆեսիոնալ դիակապտողների միջոցով փորձեց շահարկել ողբերգությունը` ներկայացրեց այնպես, թե Հայկ Հարությունյանը «հեսա-հեսա» փոխելու էր նախաքննական ցուցմունքը` վկայություն էր տալու Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչի համար վճարեց իր կյանքով։
Ո՞ւր էիր, երբ Հայկ Հարությունյանին դրած` «ամեն օր քոռ դանակով մորթում էին»
Չգիտես ինչու, հիշեցի` ինչպես էր Փաշինյանն ԱԺ ամբիոնից «հոնգուր-հոնգուր լաց լինում»՝պատմելով «հինհայաստանյան հին կարծրատիպերի» պատճառով անմարդկային «հալածանքների» ենթարկված Մելինե-Մել Դալուզյանի անլուր տառապանքների մասին։
Ինչպե՜ս էր լալահառաչ արձանագրում, որ այդ «կարծրատիպերն» այսօր էլ կենսունակ են` հանգիստ չեն տալիս «աղջիկ-պարոնին», որ քիչ էր մնում` ինքնասպանություն գործեր, միայն թե վերջ տար տառապանքներին, եւ անգամ «կինոյի տղա» դառնալուց հետո էլ պրծում չունի «հետամնաց» տարրերից. խեղճին գցել են ոտքի տակ, քոռ դանակով ամեն օր մորթում են, ու չեն կշտանում։
Եվ էլի չգիտես՝ ինչու, հիշեցի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, որին Նիկոլի սրտի քննիչները ոչ թե պարզապես հասցրին ինքնասպանության եզրին` ամեն օր քոռ դանակով մորթելով, ստիպելով կեղծ ցուցմունք տալ երկրորդ նախագահի դեմ, այլ ուղղակի ինքնասպանության հասցրին։
Եվ էդ նույն Փաշինյանը կեսբերան չանդրադարձավ այդ փաստին, ձեւի համար ցավակցություն չհայտնեց նախկին ոստիկանապետի հարազատներին։
Դեռ մի բան էլ` իրեն կից պրոֆեսիոնալ դիակապտողների միջոցով փորձեց շահարկել ողբերգությունը` ներկայացրեց այնպես, թե Հայկ Հարությունյանը «հեսա-հեսա» փոխելու էր նախաքննական ցուցմունքը` վկայություն էր տալու Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչի համար վճարեց իր կյանքով։
Եթե սա ամենաիսկական սատանիզմ չէ, ապա ի՞նչ է...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից