Կարծիք

19.11.2019 19:50


Կրթության ոլորտը պետք է «բուժել», այլ ոչ թե անդամահատել

Կրթության ոլորտը պետք է «բուժել», այլ ոչ թե անդամահատել

ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել այդ անհասկանալի ռեֆորմի արդյունքում թիրախավորել բացառապես հայագիտական առարկաները, որոնք, ըստ նախագծի, նախատեսվում է հանել բուհական պարտադիր ուսուցման ծրագրից: Խոսքը Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների, իսկ դպրոցներում՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցման մասին է, այսինքը այն ամենը ինչ վերաբերում է Ազգայինին։ Գործող կառավարությունը բացահայտ կերպով քանիցս ցույց է տալիս, որ հայագիտական, ազգային ու կրոնական հարցերի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունի և եթե հաշվի առնենք, որ կառավարության կազմում մեծ թիվ են կազմում աթեիստները, կոսմոպոլիտներն և սորոսակաները… ապա այս ամենն այդքան էլ զարմանալի չի թվում։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, Նիկոլը ու իր իմքայլական և սորոսական «գվարդիան» անտեսում է, որ սա այն տիրույթն է, որի նկատմամբ հանրությունը խիստ զգայուն է, և դա հանգեցնելու է լուրջ դիմադրության։ Կրթության ոլորտում կան խնդիրներ ու դրանք միշտ էլ եղել են, քանի որ կրթությունն իրենով դինամիկ ու մշտապես զարգացող ոլորտ է, ուստի պարբերաբար պետք է տեղի ունենան բարեփոխումներ և այդ հարցերին պետք է տալ վիրահատական լուծումներ, «բուժել» դրանք, այլ ոչ թե անդամահատել, ինչն անում է Նիկոլը և իր նախարարը՝ աչքը սարքելու փոխարեն՝ հանում են ունքը։

Այս առիթով Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Կրթական համակարգում մեր բարեփոխումները լինելու են առավելագույնս սկզբունքային, որովհետև կրթական համակարգում է ձևավորվում մեր իրականության գենետիկ կոդը»։ Թե ինչ գենետիկ կոդի ու ազգային գաղափարների մասին է խոսում «ժողովրդական վարչապետը», դա, ըստ էության, զավեշտալի է, քանի որ նման պոպուլիզմի ականատես ենք լինում տարիուկես։

Նախարար Արայիկի մասին.
Նախ 10 օր առաջ Արայիկը հայտարարեց, որ «պատրաստվում է ՀՅԴ երիտասարդների կողմից նախարարություն բերված արկղերը քրեական գործերով լցնի և հետ ուղարկի», սակայն մինչ օրս ոչ մի փաստ ու դեպք չի ներկայացրել։ Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Արայիկի պահվածքն իրապես հարիր չէ նախարարի պաշտոնում գտնվող մարդուն, առավել ևս՝ տղամարդուն, հատկապես, երբ նրա դիմաց կին է կանգնած։ Նախարարը իր խոսքում ակնարկում էր անհասկանալի ինչ-որ քրեական գործերի ու մարդկանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Այսինքն՝ քաղաքական պաշտոնյան ընդդիմախոսներին սպառնում է քրեական հետապնդմամբ, ինչը նշանակում է քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար է, որը ոչ մի կապ չունի իրավունքի և իրավաբանության հետ: Եթե իրականում նույնիսկ առկա է քրեական գործ հարուցելու հիմք, ապա դրանով չպետք է սպառնալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության: Ստացվում է՝ Արայիկը 1 տարի 7 ամիս լինելով նախարար՝ տեղյակ է եղել, որ համակարգում «լուրջ խախտումներ» և «չարաշահումներ» են տեղի ունեցել, սակայն դրանց մասին «մեծահոգաբար» լռել է, և միայն իր դեմ սկսված բողոքի ակցիաներից հետո՞ է բարձրաձայնում դրանց մասին: Նման հարցերը, հատկապես՝ այդպիսի միջավայրում, չի կարելի լուծել շանտաժի ու սպառնալիքի միջոցով, չնայած այս իշխանության վարքագծում, բացի սպառնալիքից ու «ասֆալտին ծեփելու» մասին հոխորտանքներից, ոչինչ չեմ նկատել։

Հ.Գ. Ճիշտ կլիներ՝ Արայիկը վերջապես կողմնորոշվեր՝ ո՞վ է ինքը՝ քաղաքական պաշտոնյա՞, ոստիկա՞ն, հետաքննի՞չ, թե՞ դատախազ…: Չէ՞ որ մի օր Արայիկ Հարությունյանին հարցաքննելու են, և նա ստիպված է լինելու պատասխանել մի պարզ հարցի` հանցագործությո՞ւն է պարտակել ու կոծկել, թե՞ ուղղակի բացահայտ զրպարտել է մի ողջ համակարգի:

Ասեմ նաև որ մոտավորապես նմանատիպ իրավիճակ է տիրում գրեթե բոլոր մյուս ոլորտներում, երբ նախարարներն ու ոլորտի պատասխանատուները փորձում են ամեն ինչում մեղավորներ փնտրել․ բոլորը մեղավոր են իրենց տապալումների ու ակնհայտ ձախողումների համար՝ բացի իրենցից։ Ու սրա մեղավորը Նիկոլն է, ով իշխանության գալու առաջին իսկ օրվանից սկսեց թիրախավորել նախկիններին, մեղադրանքներ հնչեցնել անգամ հանրության հասցեին, չմոռանանք հանրահայտ հայտարարությունները, որ աղքատությունը ժողովրդի գլխի մեջ է, մարդիկ են մեղավոր, որ իրենք աղքատ են, և այլն։

Հ.Գ.Գ. Նիկոլը հասկանում է, որ իր կառավարությունը ձախողել է, և իր հրապարակած «ֆանտաստիկ բյուջեն» ու «աննախադեպ աճերը» ոչ մի կերպ չեն կարողանալու փրկել իրեն։ Իսկ Արայիկը ակնհայտորեն տապալել է ոլորտը և չի կարողանում կատարել ռեֆորմներ, իսկ նման պարագայում տրամաբանականը նրա հեռանալն է, և դա պետք է հասկանա նաև Նիկոլը:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը