Կարծիք

19.11.2019 19:44


Աբսուրդի երկիր Հայաստանս

Աբսուրդի երկիր Հայաստանս

Օրերս Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ հանդիպման ժամանակ նորից հայտարարեց, որ կարող է ոմանց հանցագործությունների մասին վկայող ծրարները լցնել արկղների մեջ և ուղարկել համապատասխան մարմիններին:

Բա այսքան ժամանակ ինչո՞ւ չէիր ուղարկում Արայիկ ջան, կոծկո՞ւմ էիր հանցագործությունները, հիմա հենց քո հրաժարականը պահանջեցին, որոշեցիր այլևս չկոծկե՞լ, իսկ դու գիտե՞ս, որ հանցագործության կոծկումը նույնպես հանցագործություն է:

Փաստորեն հանցագործության դեմ քաղաքական նպատակահարմարությամբ ես պայքարում, ասել է թե՝ ընտրովի ես պայքարում՝ մեկի հանցագործությունը նկատում ես, իսկ մյուսինը չնկատելու ես տալիս, բայց չէ՞ որ դա կոռուպցիա է նույնպես, բա ասո՞ւմ եք արմատախիլ եք արել այն, ասում եք, որ եթե կա էլ, միջին ու ցածր օղակներում կարող է լինել (այն էլ իներցիայով), բա դու միջին ու ցածր օղա՞կ ես Արայիկ ջան, թե՞ բարձր օղակ ես, ամենաբարձրն էլ հպարտանում է քեզանով, ի դեպ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը