Ազատ Արշակյանըմոլի նիկոլական է։ Ավելի նիկոլական, քան «Իմ քայլը» դաշինքի անդամները, քանզի այնպիսի հարցերում է դոշ տալիս կամ հետույք պատռում «ժողովրդի» վարչապետի համար, որոնցից խուսափում են անգամ հաստիքային քայլարածները։
Արշակյանը պաշտպանում է պետական բյուջեի հաշվին Նիկոլի քմահաճույքները բավարարելու իրավունքը։ Պաշտպանում է գեյերին, պաշտպանում է Նիկոլի «Մերսեդեսի» իրավունքները։
Դժվար է ասել, թե արդյոք Ազատ Արշակյանը որպես հաճախո՞րդ է Նիկոլ Փաշինյանին պաշտպանում, թե՞ հաճախորդ դառնալու հայտ է ներկայացնում։ Մեկ բան հստակ է, որ նա կատարում է ամենաքստմնելի ֆունկցիաներից մեկը։
Հիմա Ազատի քննադատության թիրախը «Վերնատուն» ակումբն է։ Ակումբի դեմ հարձակվելու համար իշխանական շրջանակները, վճարովի ֆեյքերն ու «անկախ» գործիչները հանձնարարական են ստացել ու կատարում են։ Ոմանք կատարում են, քանի որ ստիպված են, այսինքն՝ աշխատում են առանց էնտուզիազմի։ Իսկ ոմանք հանձնարարականը կատարում են էնտուզիազմով։
Էնտուզիաստների մեջ աչքի է ընկնում Ազատ Արշակյանը։
Ազատն անազատ է։ Նաև՝ չկողմնորոշված։ Այս վերջին գնահատականը նրան տվել է ոչ այլ ոք, քան․․․ Նիկոլ Փաշինյանը (տե՛ս կից արխիվային նյութը)։
Երբ Նիկոլը լրագրող էր ու նոր էր սկսել հաղթահարել աղքատությունն իր գրպանում, խմբագրում էր «Օրագիր» թերթը։ Նա թունդ ընդդիմադիր էր ու ոչ պակաս թունդ լևոնական։ Ու երբ որ տեսավ, որ Ազատ Արշակյանը, հերթական քամին որսալով, «թռնում» է Տեր–Պետրոսյանի վրայից, նրան որակեց որպես Հայաստանի ամենաչկողմնորոշված գործիչ։ Դա 1998–ին էր։
Նիկոլը Ազատին չկողմորոշված էր համարել, քանզի վերջինս 90–ականներին եղել էր հակալևոնական, հետո՝ 1995–ին, անսպասելիորեն հայտնվել էր 1–ին նախագահի խորհրդարանական դաշինքի՝ «Հանրապետության» մեջ ու դրանից հետո հայտարարել, որ Տեր–Պետրոսյանն առնվազն մինչև 2005 թվականը պետք է առաջնորդի Հայաստանը։ Բայց երբ Ազատը տեսել էր, որ Տեր–Պետրոսյանի դիրքերը թուլանում են, անմիջապես լքել էր խորտակվող նավակը ու կրկին դարձել հակալևոնական։
Ազատն այժմ պաշտպանում է Նիկոլին, ինչը հուշում է, որ նա շուտով դառնալու է մոլի հականիկոլական։ Չէ՞ որ Ազատը չկողմորոշված է, անազատ ու քամիների ուղղությամբ դունչը տնկող։ Կողմերն իրար արժեն։
Ազա՞տ է արդյոք Արշակյանը (արխիվ)
Ազատ Արշակյանը մոլի նիկոլական է։ Ավելի նիկոլական, քան «Իմ քայլը» դաշինքի անդամները, քանզի այնպիսի հարցերում է դոշ տալիս կամ հետույք պատռում «ժողովրդի» վարչապետի համար, որոնցից խուսափում են անգամ հաստիքային քայլարածները։

Հայկ Ուսունց