Կարծիք

19.11.2019 14:16


Մուննաթ եկող նախարարի մասին

Մուննաթ եկող նախարարի մասին

Մեծ դժվարությամբ կարողացա լսել ԿԳՄՍ նախարարի և ԵՊՀ դասախոսների մեջ տեղի ունեցած «երկխոսությունը»:

Նախարարը գրեթե 15 րոպե տրամադրեց ներկա գտնվող դասախոսներին կշտամբելու, անցյալ, նախկին-ներկա իշխանություն իրար խառնելու համար: Պետք է վերջապես ֆիքսել մի բան և առաջ անցնել. նախկին իշխանությունները գնացել են դեռ 1.5 տարի առաջ, էլ չկան նրանք: Ամոթ է արդեն ամեն առիթով «նախկին իշխանություն» տերմինն օգտագործել, տղամարդ եղե'ք և պատասխանատվություն ստանձնեք, հերիք է ամեն մի արած կամ չարածը արդարացնել նախկիններին իրար խառնելով:

Երկրորդ. ուսանողների ու երիտասարդների կողմից իրականացվող շարժումն իշխանական քարոզչամեքենայի կողմից պարբերաբար որակվում է որպես քաղաքական, ինչն ուղղակի աբսուրդ է և ավելի աբսուրդ է, որ այս քարոզչական ծուղակի մեջ շատ-շատերն են հայտնվում: Հայագիտական առարկաների հարցի բարձրաձայնումը, կրթության ու մշակույթի ոլորտում առկա խնդիրները և իրականացվող քաղաքականության քննադատումը որպես քաղաքական շահի հետապնդում կարող է որակել միայն նա, ով անձամբ է այդ ոլորտում նեղ քաղաքական կամ կուսակցական շահեր առաջ քաշում:

Բարձրաձվող հարցերը համաուսանողական են և համահայկական: Նախարարը երեկ «բազառ» էր անում ոլորտի մասնագետների հետ, այլ ոչ թե` երկխոսում կամ քննարկում: Ժողովրդավարությունը չի ենթադրում միայն մեկ կողմի կարծիքի պարտադիր կամ ճշմարտացի լինելը: Ցավո՜ք, այս իշխանությունները այդպես են մտածում և այդպես են վարվում:

Աիդա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը