Քաղաքական

17.02.2011 16:25


«Պահանջե՛ք Սերժ Սարգսյանի հրաժարականը»

«Պահանջե՛ք Սերժ Սարգսյանի հրաժարականը»

Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ինքնաբուխ հանրահավաք: Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների բողոքի գործողությանը տարերայնորեն միացել են նաև այլ քաղաքացիներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել շուկայի առևտրականները: Ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, որը ավելանալու միտում ունի: Նախատեսված էր, որ հանրահավաքը պետք է տեղի ունենա Թատերական հրապարակում, սակայն քաղաքացիների ակտիվությունը ստիպել է հանրահավաք անել հենց փողոցի կենտրոնում:  Քաղաքացիները դժգոհում են ոստիկանների ապօրինությունների դեմ, որոնք վաղ առավոտից փակ են պահում Սայաթ-Նովայի փողոցը: Հնչում են իշխանությունների տնտեսական քաղաքականությունը քննադատող ելույթներ:

Մասնակից կանանցից մեկը խիստ վրդովված ելույթ է ունեցել հավաքված ցուցարաների մոտ և պահանջել է, որ ԱԽՔ Արթուր Բաղդասրյանը Գյումրի գա ու այս ամենի համար պատասխան տա.

–Էս ի՞նչ է կատարվում. Սերժ Սարգսյանը 5000 դրամ բաժանելով նախագահ դարձավ, հիմա էս ի՞նչ է բերում մեր գլխին: Արթուր Բաղդասարյանին բերեք ստեղ, որովհետև ինքն է Գյումրու ձայները փախցրել, ինքը պետք է պատասխան տա էս ամեն ինչի համար: Միլիցեքը ինքնասիրություն չունեն, պատվեր են կատարում, հերիք չէ՞: Ո՞ւր է Սրեժ Սարգսյանը, ո՞ւր է Տիգրան Սարգսյանը, ո՞ւր է Արթուր Բաղդասարյանը, ընտրություն լիներ՝ 5000 հազար դրամով տներս կմտնեին: Համբերության բաժակը լցվել է, ժողովո՛ւրդ, միացե՛ք, պահանջե՛ք Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նշենք, որ այս պահին հանրահավաքը շարունակվում է, իսկ ոստիկանները շարունակում են փակ պահել Սայաթ-Նովայի փողոցը: Հանրահավաքը ղեկավարում են «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը