Կարծիք

18.11.2019 23:13


Աչքիս Սատանային ճիշտ տեղում չեն փնտրում

Աչքիս Սատանային ճիշտ տեղում չեն փնտրում

Ոնց հասկանում եմ, ԱԱԾ-ը լավ չի աշխատում։

Երեք օր է անցել Սատանային ու Սատանայի հետ համագործակցող «որոշ շրջանակներին» շտապ տեղորոշելու եւ վնասազերծելու վարչապետի հանձնարարականից, բայց ազգային անվտանգության դեմ ուղղված այդ մարտահրավերի դեմ ուղղված քայլերից նորություն չկա։

Այդպե՞ս են կատարում նորին մեծություն Նիկոլ ամենակարողի հրամանները։
Գուցե ճիշտ տեղում չե՞ն փնտրում։

Մի հատ որ լավ նայեն իրենց շուրջը` մտնեն կառավարություն, Ազգային ժողով, Երեւանի քաղաքապետան, զննեն ավագանու կազմը, թափ տան իմքայլական նախարարներին ու պատգամավորներին, խոշորացույցով ուսումնասիրեն նրանց ներքին եւ արտաքին կապերը, նախասիրությունները, «արիշ-վերիշները», սենսացիոն բացահայտումները հաստա՛տ չեն ուշանա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը