Կարծիք

18.11.2019 18:04


Նիկոլը ընդդիմության նկատմամբ հիստերիայի հասնող ատելություն է սկսում գեներացնել

Նիկոլը ընդդիմության նկատմամբ հիստերիայի հասնող ատելություն է սկսում գեներացնել

Նիկոլն ասում էր, որ ժողովրդավարությունն իր հավատամքն է, այնուամենայնիվ ցանկացած, նույնիսկ ամենաթեթև հավանական ընդդիմության նկատմամբ հիստերիայի հասնող ատելություն է սկսում գեներացնել։

Ասենք՝ իշխանությանը սպասարկող «լրատվակայքերը» առ այսօր շաբաթական 6–7 հակավանեցյանական նյութ են թխում։ Երբ, կարծես թե, ասելիք արդեն չի մնում, վերցնում են 3–4 օրվա իրենց իսկ նյութը, փոխում են վերնագիրը, մի թեթև խմբագրում տեքստը ու նորից մտցնում շրջանառության մեջ։ Որոշներն էլ նույն նյութը՝ նույն վերնագրով, նույն բովանդակությամբ, նույն նկարներով կարող են օրական 3–4 անգամ վերահրապարակել։

Հերթական թարմ օրինակը՝ Վազգեն Մանուկյանի «Վերնատունը»։ Մեդիադաշտը 3-րդ օրն է ողողված է ջադուական անեծքներով Վազգենի հասցեին։

Իմ ժողովրդավար ապերներ, ինչո՞ւ եք այդքան ծանր տանում, առավել ևս, որ ձեր իսկ խոսքերով՝ այդ հավաքը քաղաքական մեռելների ժողով էր։ Ինչի՞ց եք այդքան անհանգստացած։ Հիշո՞ւմ եք, որ ժողովրդավարությունը նաև քաղաքական մրցակցություն է ենթադրում։

* * *

Մեկ դիտարկում ևս. երբ զգում են, որ չեն կարողանում դաշտը լցնել միայն ու միայն իրենց պատումներով, գործի է անցնում Փաշինյանների ընտանիքը՝ գեներացնելով փուչիկ ինֆոառիթներ։

Ահա մի քանի օրինակ միայն երեկվա մեդիալցոնումներից.

• «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Հովհաննես Չեքիջյանի հետ»

• «Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունն իրոք հայեցակարգային ստացվեց. Փաշինյան (տեսանյութ)»

• «Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից. Փաշինյանը՝ գնումներ է կատարում»

• «Մարիամ Փաշինյանը շոփինգի է գնացել Արփիի հետ»

• «Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ և դուստրերի հետ՝ Երևան Մոլի «Ջազզվեում»

• «Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան. Նիկոլ Փաշինյան»

• «Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան» [դե հա, մոմ վառեցին ու վերջ, թեման փակված է]

• ևն ևն

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը