Կարծիք

18.11.2019 19:49


Թավշյա իշխանությունը չէր լինի այդքան աղմկոտ, եթե չլիներ այդքան վախկոտ

Թավշյա իշխանությունը չէր լինի այդքան աղմկոտ, եթե չլիներ այդքան վախկոտ

Անկախության օրվանից ի վեր մենք երբեք չենք ունեցել այսքան թույլ իշխանություն: Իշխանություն, որը ահաբեկվում է ամեն մի ընդդիմադիր հավաքից կամ ամեն մի հոդվածից ընկնում է ցուգցվանգի մեջ: Վախկոտ ու փոքրոգի իշխանություն, որը սեփական լափամանը պահելու համար հայհոյում է մեր ու մանուկ, նսեմացնում հաղթանակները, գլխատում բանակը, իջեցնում ժողովրդի մակարդակը, ազգը կիսում երկու մասի, տարածում քիրվայականության կործանարար թեզը, արևմտյան տերերի հրահանգով տարածում համասեռամոլությունը, խառնում-պղտորում ազգային դիմագիծը:

Ամեն մի ընդդիմադիր խոսքը դառնում է համաիշխանական, համապետական դեպրեսիայի մի նոր առիթ: Ալիևի կամ Էրդողանի հայտարարությունները չեն ընդունվում այնպիսի սվիններով, ինչպես ընդունվում է հայրենի ընդդիմադիր գործիչների և մտավորականների քննադատական խոսքը:

Բացառապես ուտելու համար եկած փողոցային խունտան սարսափահար է մի օր իր զավթած դիրքը կորցնելու հեռանկարից: Դրանով են բացատրվում խելքից դուրս տրվող պարգևավճարները, բարձրացվող աշխատավարձերը, երկրագնդով մեկ իրականացվող վոյաժները, երկրի բյուջեն մսխելու անհագ ցանկությունը:

Վախով են բացատրվում վարչապետի գոռում-գոչյունները, հաթաթան` ծեփելու, փռելու մասին, նրա պոպուլիստական ճառերը կոռուպցիայի մասին, այն կոռուպցիայի, որ միշտ կար նրա քաղաքական ելույթների մեջ, բայց ապացուցված ոչինչ չկա, բացի մի քանի դժբախտ տուշոնկայից:

Թերևս, թավշյա իշխանությունը չէր լինի այդքան աղմկոտ, եթե չլիներ այդքան վախկոտ:

Հ.Գ. Հրաժարական տվեք, քանի դեռ չեք սկսել կակազել:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը