Քաղաքական

18.11.2019 13:05


Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը և Վաչագան Ներսիսյանը

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը և Վաչագան Ներսիսյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը: Այս որոշումները վարչապետը ստորագրել է այսօր:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Մովսես Հակոբյանը եւ Վաչագան Ներսիսյանը նույնպես նույն հիմքերով են ազատվել:

Այս խորագրի վերջին նյութերը