Կարծիք

18.11.2019 12:06


Շմոլ գազի քաղաքական բույրը

Շմոլ գազի քաղաքական բույրը

Շմոլ գազն ի՞նչ է, կարող են հարցնել չիմացողները, ինչ տեխնիկական անսարքություն է եղել, որ տատն ու իր չորս թոռները մահացել են, խեղդվել իրենց իսկ տան մեջ․․․ Շմոլ գազը թույն է, որը խեղդում է մարդուն, ցավալի թույն, ցավեցնող չէ, մահացու է։ Մահացու է, եթե տանդ մեջ չկա բաց պատուհան, եթե չկա մաքուր օդի հոսանք, եթե տեխնիկապես չկան ապահով պայմաններ․․․

Հիմա բոլորիս մասին, նրանց, ովքեր Նիկոլի մարմնի մասերը չեն ձգտում ուտել, ովքեր զզվում են, ովքեր աչքերը բաց են ապրում, ովքեր անցան սոդոմ-գոմորի միջով, ատելության եւ հայհոյանքի գետերի միջով, ովքեր տեսան «սիրո եւ համերաշխության» ամբողջ պերճանքն ու թշվառությունը, եւ ի հեճույքս մի քանի տասնյակ /կուզեք՝ հարյուրյակ/նիկոլապաշտների՝ ողջ մնացին․․․ Մեր քթի տակ արդեն մեկուկես տարի բաց են թողել թունավոր գազերի մի ամբողջ գործարան․․

Մենք ի՞նչ ենք անում շմոլ գազի դեմ, մենք պիտի թույլ տանք, որ հասարակությունը կամաց-կամաց թունավորվի՞ եւ խեղդվի՞ իր իսկ տան մեջ։ Ոչ եւ ոչ, մենք պիտի բացենք պատուհանները, դռները, պիտի միջանցահովիկներ ապահովենք, որ օդը մաքրվի, որ շմոլ-գազային այս թունավորումը չվնասի մարդկանց, չհասցնի ավերիչ հետեւանքերի․․․

Ցավակցում եմ բոլորիս այս երեխաների եւ տատիկի մահվան համար, նրանք մահացան մեկ գիշերում, որովհետեւ փակ էր նրանց տան պատուհանը, գազի կաթսան անսարք էր, տեխնիկական անվտանգությունն ապահովված չէր, գիշերօթիկները փակ էին, այո՛, նրանք մեր բոլորի հավաքական կերպարն են։ Հիմա՝ հարց, մինչեւ ե՞րբ պիտի այսպես դանդաղ շմոլահարվենք ու թունավորումը թույլ տանք, մինչեւ ե՞րբ պիտի փակ պահենք մեր մտքի, խելքի, հիշողության եւ սթափության պատուհանները․․․

Մաքուր օդը կենսական նշանակություն ունի, բացենք պատուհանները, վերացնենք անսարքությունները եւ վանենք շմոլ գազերը մեր հասարակությունից, մեր տնից, մեր երկրից ու դարձնենք մեր շնչած օդը մաքուր, անաղարտ ու զերծ ամեն տեսակ թունավոր գազերից։

Կկարողանա՞նք, կապրենք, չե՞նք կարողանա, կարժանանանք տատի եւ նրա չորս թոռների ճակատագրին․․

Վերեւից նշաններ են գալիս, պետք է պարզապես տեսնել այդ նշանները, եւ ով աչք ունի կտեսնի, ով ականջ ունի կլսի․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը