Հարգելի Սերժ Թանկյա՛ն, քանի ուշ չէ, հետաքրքրվեք, թե բյուջեի որ տողով է նախատեսված Ձեր վճարումը
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, Հայաստանում քննարկվում է 2020թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ըստ մամուլի հրապարակումների՝ 2020թ.-ի հունիսին Դուք հերթական համերգն եք կազմակերպելու Երևանում, որի համար վճարվելու եք: Քանի ուշ չէ, հետաքրքրվեք, թե բյուջեի որ տողով է նախատեսված Ձեր վճարումը: Զգոն եղեք, ուշադիր եղեք, որ հանկարծ Ձեզ տրված խոստումը չդրժեն: Չէ՞ որ խոստումները կատարել է պետք:
Հավատացե՛ք, բազմահազար հայաստանցիները խստորեն մտահոգված են Ձեր ֆինանսական վիճակով: Բազմահազար քաղաքացիներ ցանկանում են, որ Դուք փող աշխատեք և ի վերջո կատարեք ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Հարգելի Սերժ Թանկյա՛ն, քանի ուշ չէ, հետաքրքրվեք, թե բյուջեի որ տողով է նախատեսված Ձեր վճարումը
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Հայաստանում քննարկվում է 2020թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ըստ մամուլի հրապարակումների՝ 2020թ.-ի հունիսին Դուք հերթական համերգն եք կազմակերպելու Երևանում, որի համար վճարվելու եք: Քանի ուշ չէ, հետաքրքրվեք, թե բյուջեի որ տողով է նախատեսված Ձեր վճարումը: Զգոն եղեք, ուշադիր եղեք, որ հանկարծ Ձեզ տրված խոստումը չդրժեն: Չէ՞ որ խոստումները կատարել է պետք:
Հավատացե՛ք, բազմահազար հայաստանցիները խստորեն մտահոգված են Ձեր ֆինանսական վիճակով: Բազմահազար քաղաքացիներ ցանկանում են, որ Դուք փող աշխատեք և ի վերջո կատարեք ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից