Կարծիք

18.11.2019 08:56


Մի գիշերում թռել է ԱՄՆ, իսկ լրագրողներն այդ մասին իմացել են առավոտյան

Մի գիշերում թռել է ԱՄՆ, իսկ լրագրողներն այդ մասին իմացել են առավոտյան

ՀՀ ԱԺ (անկախ) պատգամավոր Արման Բաբաջանյանի մտերիմներին մի մե՜ծ խնդրանք ունեմ: Երբ զգաք, որ նա հերթական փորձն է անում ազգը վտանգավոր մեկից փրկելու, մի քանի վայրկյանով բռնեք ձեռքը, հորդորեք հիշել այն բոլոր դեպքերը, երբ ինքը փակել է իր կայքի դռներն ու դարպասները և, լրագրողներին առանց աշխատավարձի թողնելով, մի գիշերում թռել է ԱՄՆ, իսկ լրագրողներն այդ մասին իմացել են առավոտյան՝ աշխատանքի գնալիս՝ շատ պատահմամբ:

Հ.Գ. Ոմանց լուրջ դեմքով լսել հնարավոր չէ ուղղակի: Տպավորություն է, որ իրենց այս փոքրիկ երկրում ոչ ոք նախկինում չի ճանաչել ու արածների մասին ոչինչ չի հիշում: Ծիծաղելի է, պարոնայք:

Հ.Գ Իմ անունը հոլովվում է հիմա որոշ կայքերում: Մարդիկ կան միլիմետրերով ու մի քանի անգամ նայում են բոլոր եթերներս, որ բռնվելու տեղ գտնեն գիտական հոդված հրապարակելու համար: Տպավորություն է, թե աշխարհը չոփով է ծածկված:

Հ.Գ. Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով ԱԺ ամբիոնից ատելության խոսք ու բռնության սպառնալիք տեղալը նորմալ է, նրա խոսքի մի հատվածը մեջբերելը՝ հանցանք: Բուժվե՛ք:

Լառա Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը