Ազգային հարստությունը պետք է պահպանել աչքի լույսի պես
Հարգարժան եւ շատ սիրելի զոմբիների դասին չպատկանող հայրենակիցնե՛ր, մի՛ զարմացեք, ո՛չ էլ զայրացեք, որ Նիկոլ Աստվածատուրիկը մի այլ կարգի անհանգստացած է սեփական անվտանգության հարցերով եւ բյուջեից աննախադեպ մեծ ծախսեր է անում իր թանկագին անձի, ընտանիքի, նոփ-նոր վերանորոգված «լևի» (ապօրինաբար զավթած) ամառանոցի անձեռնմխելիությունն ապահովելու եւ ամրապնդելու համար. այնպես որ օձն՝ իր պորտով, հավքն՝ իր թեւով չկարողանա մոտիկ գնալ։
Դրա համար կան շա՜տ հիմնավոր պատճառներ։ Նախ, նրա նման երկրորդին, ամբողջ աշխարհը, ինչո՞ւ միայն աշխարհը` տիեզերքը ասեղով ման գաս, չես գտնի։ Նա մեր հպարտությունն է, մեր ազգային հարստությունը։ Իսկ ազգային հարստությունը պետք է աչքի լույսի պես պահպանել։
Հո փողոցից չե՞նք գտել։ Եթե նույնիսկ հենց փողոցից էլ գտել ենք, մեկ է` պետք է անենք հնարավորը եւ անհնարը, որ հանկարծ գլխից մազ չպակասի. դողանք վրան, շահենք, պահենք, գուրգուրենք։ Թեկուզ նրա համար, որ 2050 թ. ինչ գյուռ-գյուռ խոստումներ որ տվել է` անպայման կատարի, ինչպես տնտեսական հեղափոխությունը հաշված ամիսների ընթացքում դարձրեց «անվիճելի իրողություն»։
Երկրորդ` Նազարը վախենում է, հո զոռով չի. վախեցած է, ու գնալով` ավելի է սրտաճաք լինում։ Օրինակ` «նախկինների» ստվերից։ Համ էլ` քաղաքում սատանա կա, բան կա։ Մինչեւ ԱԱԾ-ը գտնի, ճշտի հետը համագործակցող «որոշ շրջանակներին» ու վնասազերծի, կարող է ուշ լինել։
Իր երբեմնի կուսակիցը (Քաղպայմանագրի համահիմնադիր ընկերը) գիտեք` կատա՞կ էր անում` ասելով, որ Նիկոլ Ոսկեբերանբացիկի պես վախկոտ մարդ կյանքում չի տեսել։
Պատճառները շատ են, բայց սահմանափակվենք այսքանով, թե չէ` անհարմար բան կստացվի...
Ազգային հարստությունը պետք է պահպանել աչքի լույսի պես
Հարգարժան եւ շատ սիրելի զոմբիների դասին չպատկանող հայրենակիցնե՛ր, մի՛ զարմացեք, ո՛չ էլ զայրացեք, որ Նիկոլ Աստվածատուրիկը մի այլ կարգի անհանգստացած է սեփական անվտանգության հարցերով եւ բյուջեից աննախադեպ մեծ ծախսեր է անում իր թանկագին անձի, ընտանիքի, նոփ-նոր վերանորոգված «լևի» (ապօրինաբար զավթած) ամառանոցի անձեռնմխելիությունն ապահովելու եւ ամրապնդելու համար. այնպես որ օձն՝ իր պորտով, հավքն՝ իր թեւով չկարողանա մոտիկ գնալ։
Դրա համար կան շա՜տ հիմնավոր պատճառներ։
Նախ, նրա նման երկրորդին, ամբողջ աշխարհը, ինչո՞ւ միայն աշխարհը` տիեզերքը ասեղով ման գաս, չես գտնի։ Նա մեր հպարտությունն է, մեր ազգային հարստությունը։ Իսկ ազգային հարստությունը պետք է աչքի լույսի պես պահպանել։
Հո փողոցից չե՞նք գտել։ Եթե նույնիսկ հենց փողոցից էլ գտել ենք, մեկ է` պետք է անենք հնարավորը եւ անհնարը, որ հանկարծ գլխից մազ չպակասի. դողանք վրան, շահենք, պահենք, գուրգուրենք։ Թեկուզ նրա համար, որ 2050 թ. ինչ գյուռ-գյուռ խոստումներ որ տվել է` անպայման կատարի, ինչպես տնտեսական հեղափոխությունը հաշված ամիսների ընթացքում դարձրեց «անվիճելի իրողություն»։
Երկրորդ` Նազարը վախենում է, հո զոռով չի. վախեցած է, ու գնալով` ավելի է սրտաճաք լինում։ Օրինակ` «նախկինների» ստվերից։ Համ էլ` քաղաքում սատանա կա, բան կա։ Մինչեւ ԱԱԾ-ը գտնի, ճշտի հետը համագործակցող «որոշ շրջանակներին» ու վնասազերծի, կարող է ուշ լինել։
Իր երբեմնի կուսակիցը (Քաղպայմանագրի համահիմնադիր ընկերը) գիտեք` կատա՞կ էր անում` ասելով, որ Նիկոլ Ոսկեբերանբացիկի պես վախկոտ մարդ կյանքում չի տեսել։
Պատճառները շատ են, բայց սահմանափակվենք այսքանով, թե չէ` անհարմար բան կստացվի...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից