Կարծիք

17.11.2019 18:12


Փաշինյանի երևացող վախերը

Փաշինյանի երևացող վախերը

Վարչապետը 1 միլիոն դոլարից ավելի գումար է ծախսում առանձնատան վերանորոգման վրա. ըստ մեր հավաստի աղբյուրի՝ ծախսերի զգալի մասն ուղղվում է անվտանգության ենթակառուցվածքներին:

Արդեն այս շաբաթ պարզ է դառնում, որ Վարչապետի անձնական անվտանգությունն ավելի ամրացնելու համար «Կոնդի առանձնատներ» ՊՈԱԿ-ի Պռոշյան փողոցի մուտքի դիմաց կառուցվում է հավելյալ` ավելի մեծ ավտոմեքենաների մուտքը խոչընդոտելու համար նախատեսված ստորգետնյա արգելապատնեշ: Դրանից հետո մեր աղբյուրի փոխանցմամբ պարզ է դառնում, որ առանձնատների տարածքում վարչապետի անվտանգության աննախադեպ միջոցառումների շրջանակներում տեղադրվում են նաև «դռոնների» խլացուցիչներ:

Նույն օրը բյուջեի քննարկման ժամանակ, վարչապետի անվտանգությունից ելնելով, արգելվում է լրագրոների և օպերատորների մուտքը ԱԺ նիստերի դահլիճ: Վարչապետի ԲԱՑԱՌԱՊԵՍ բոլոր այցերը Երևանում ուղեկցվում են տեսնելի և անտեսանելի դիպուկահարների բավականին մեծ քանակի ներգրավմամբ` Երևանի շենքերի կտուրներին: Մի քանի անգամ շենքերի բողոքող բնակիչների եմ հանդիպել:

Անվտանգության միջոցառումների նմանատիպ աննախադեպ միջոցներ չեն կիրառվել անգամ Սերժ Սարգսյանի համար․ հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ց կամ ումի՞ց է սարսափած ժողովրդի վարչապետ Փաշինյանը, ի՞նչն է նրան ստիպում անգամ վախենալ սեփական շողքից:

Արդյոք մահափորձի բեմականացո՞ւմ է նախապատրաստում Փաշինյանը, որից ինքը «հերոսաբար ողջ կմնա», իսկ արդյունքում կկարողնա հիմնավորել տոտալ ռեպրեսիաները, թե իրական վտանգ է զգում կամ միգուցե՞ արդեն վախենում է իրեն ընտրած ժողովրդից: Համենայնդեպս անզեն աչքով երևում է Փաշինյանի սարսափահար հոգեվիճակը: Իսկ կարո՞ղ է դեղերի չարաշահման կողմնակի հետևանքներն են:

***

Նիկոլը խմբագրեց անգամ Ավետարանը, բայց ինչքան էլ խմբագրես միևնույն է չես կարող ջնջել անջնջելին և խուսափել անխուսափելիից: Նենց որ, շատ ուշադիր կարդա, Նիկո՛լ`

14. Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»։

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը