Բա ի՞նչ եղան սպասվելիք հարյուրավոր հոդվածներն ու հազարավոր գրառումները սոցցանցերում
Եթե հիշում եք, օգոստոսին Նիկոլն անսպասելիորեն էքսկուրսավար դարձավ մի խումբ արտասահմանյան տուրիստների համար։
Իշխանական քարոզիչները համոզում էին, որ սա շատ կարևոր PR գործողություն էր Հայաստանում արտերկրից տուրիզմը խթանելու համար, որը «կպայթեցնի» միջազգային լրահոսը և սոցցանցերը, որ հիմա տուրիստները կգնան, կգրեն այդ մասին իրենց թվիթերներում, ինստագրամներում և ֆեյսբուքներում՝ ստանալով հազարավոր repost-ներ, լայքեր, մեկնաբանություններ։
Ճիշտ է՝ ըստ իս Հայաստանում տուրիզմը գովազդելու համար մի քիչ տարօրինակ ժամանակ էր ընտրած՝ տուրիստական սեզոնի վերջերը, բայց ինչևէ...
Այն ժամանակ հարցրեցի, մնաց անպատասխան։ Հիմա նորից հարցնեմ. բա ի՞նչ եղան սպասվելիք հարյուրավոր հոդվածներն ու հազարավոր գրառումները սոցցանցերում։ Ո՞ւր են։

Ալո՞։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից