Մեկնաբանություն

17.11.2019 11:00


Երբ անցնում է հեղափոխական աղմուկը. Սանասարյանը խոսել է նիկոլենց ընտրակեղծիքներից (տեսանյութ)

Երբ անցնում է հեղափոխական աղմուկը. Սանասարյանը խոսել է նիկոլենց ընտրակեղծիքներից (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի վրա գրոհելով ու արտահերթ ընտրություններն արագացնելով ընդամենը մեկ խնդիր էր լուծում՝ ամբողջական իշխանություն հաստատել։

Նա հասկանում էր, որ եթե ժամանակն անցնի, ապա կանցնի նաև էյֆորիան ու ինքը չի կարողանա բավարարել սեփական ախորժակը։ Համ էլ՝ հեղափոխական աղմուկի տակ հեշտ էր լինելու ընտրակեղծիք կիրառելը։

Նախորդ տարվա դեկտեմբերին կայացած ընտրությունները հռչակվեցին ամենաժողովրդավարականը և ամենալեգիտիմը, բայց դա այդպես չէր։ Բացի, թերևս, ընտրակաշառքից կիրառվել էին բոլոր այն մեթոդները, որոնք կային նաև նախորդ իշխանությունների զինանոցում։ Խոսքը վարչական ռեսուրսի, քրեական տարրերի և ընտրացուցակային մանիպուլյացիաների մասին է։ Ու եթե սրան գումարում ենք նաև հեղափոխական էյֆորիայի պայմաններում հոգեբանական մանիպուլյացիաները, ապա 2018–ի ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ լեգիտիմ էին։ Այդ մասին, սակայն, ընդունված չէր խոսել աղմուկի պայմաններում։

Որևէ մեկը չէր ուզում լսել հարցն այն մասին, թե ի՞նչ եղան շրջիկ խմբերի, կրկնաքվեարկությունների մասին խոսակցությունները և կասկածները։ Դրանք կա՛մ պետք է հերքվեին, կա՛մ հաստատվեին։

Իրականությունն, ամենայն հավանականությամբ, այն է, որ նիկոլենք պարզապես օգտվեցին նախկինից մնացած ժառանգությունից։ Իսկ եթե դա այդպես չէ և ոչ մի ցուցակային կեղծարարություն չէր եղել, ապա պետք է ներկաները նախկիններից ներողություն խնդրեն զրպարտանքի համար։

Ինչ վերաբերում է «թավշյա» տղաների ու աղջիկների իրականացրած կեղծիքներին, ապա այդ մասին հրապարակային խոսեց «գըմփ–գըմփ–հու»–ի սերնդի կարկառուն ներկայացուցիչը՝ Դավիթ Սանասարյանը, նույն ինքը կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված նախկին վերահսկիչը։

Սանասարյանը խոսել է վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման մասին։ Այդ ռեսուրսն, ըստ նրա, աշխատել է Ալեն Սիմոնյանի օգտին (ուշագրավ է, որ Սանասարյանն այն օրերին չէր խոսում կեղծիքներից, բայց հենց դուրս մնաց պաշտոնյաների ցանկից ու հեռացավ լափամանից, սկսեց բարձրաձայնել ընտրակեղծիքների մասին, ասել է թե՝ նա հիմա պարզապես «աբիժնիկություն» է անում, ու եթե մնար պաշտոնին և շարունակեր վերահսկելու միջոցով փող աշխատել, ապա հպարտ քաղաքացիներն այդպես էլ չէին իմանա, թե ինչպես են կեղծել ընտրությունները)։

Սանասարյանի ասածներին «լայվի» սիրահար Նիկոլը չի արձագանքել։ Մինչդեռ հնչել է շատ լուրջ մեղադրանք և հեղափոխականների ներսից ոչ լեգիտիմ է հայտարարվել նիկոլական խորհրդարանն ու այդ խորհրդարանի տնօրեն Նիկոլ Փաշինյանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը