Կարծիք

16.11.2019 16:47


Իր ընտանեկան բյուջեն է` ինչպես ուզում է, այնպես էլ տնօրինում է

Իր ընտանեկան բյուջեն է` ինչպես ուզում է, այնպես էլ տնօրինում է

Փաշինյանը վերջապես անուղղակիորեն հակադարձեց հարկատուների փողերն ուզածի պես ծախսելու` իր եւ ընտանիքի կարիքների վրա մսխելու մեղադրանքներին։

«ՀՀ պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին»,-բացատրեց նա, ու դրանով փակեց թեման։

Եթե Հայաստանն իր օջախն է, ժողովուրդն` իր ընտանիքը (որտեղ իր քայլերը կասկածի տակ դնողները, բնականաբար, տեղ չունեն), պետությունն` իր տունը, ինքն էլ` էդ տան տերը, այսպես ասած` ընտանիքի հայրը, պետական բյուջեն էլ պետք է իր ընտանեկան բյուջեն լինի, էլի. ոնց ուզի, այնպես էլ կտնօրինի։

Իսկ «ամենալացելուն» այն է, որ ծնողին չեն ընտրում։ Ընտանիքի հայրը ընտանիքի հայրն է, եւ վերջ` ուզենք, թե չուզենք. նույնիսկ եթե անպատասխանատու, անգրագետ, փնթի, ծույլ ու անբան, շատակեր հարբեցողի մեկն է, ադեկվատ չէ եւ ուղեղի հետ ակնհայտ խնդիրներ ունի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը