Կարծիք

16.11.2019 12:55


Այս անգամ խոսքս ուզում եմ ուղղել նաև չմտածողներին

Այս անգամ խոսքս ուզում եմ ուղղել նաև չմտածողներին

Այս անգամ խոսքս ուզում եմ ուղղել նաև չմտածողներին և հորդորել գոնե մտածել ամենակարևորի մասին:

Իսկ ամենակարևորը մեր երեխաներն են, աճող սերունդը: Թավշյա ավանտյուրայի բերած բարքերն ու պտուղները բոլորս ենք ամեն օր տեսնում ու «վայելում»: Մոլագար ծեսեր` մետրոյի կայարանների մոտ, հայոց լեզվի, պատմության և եկեղեցու վրա լպիրշ հարձակում` պետական մակարդակով. սեռափոխ անձինք` հասարակության հերոսներ:

Այ հենց հասարակության հերոսների մասին եմ ուզում այսօր գրել:

1990-ականների սկզբին, երբ ընթացքի մեջ էր արցախյան պատերազմը, բազմաթիվ երեխաներ երազում էին մեծանալ ու քաջ ազատամարտիկ դառնալ` ՖԻԴԱՅԻ: Երազում էին նմանվել Կոմանդոսին, Մոնթեին, մյուս հայրենասեր տղամարդկանց:

ԽՍՀՄ տարիներին երեխաները երազում էին դառնալ տիեզերագնաց` ինչպես Յուրի Գագարինը, Վալենտինա Տերեշկովան, Գերման Տիտովը և այլոք:

Հիմա, անկախ ու թավշյա Հայաստանում ինչ են տեսնում դպրոցականները` փողոցում թավալգլոր լինելով վարչապետի աթոռին հասած Փաշինյան, սեռը փոխելու միջոցով ֆիլմի հերոս դարձած Դալուզյան, մարիխուանան օրինականացնելու մասին երազող Ալեն Սիմոնյան, կյանքում որևէ վաստակ և գաղափարախոսություն չունեցող թրաշամանուկների շարք, լղոզված արժեքներ:

«Ինչ ես դառնալու, երբ մեծանաս»,-սա հարց է, որի պատասխանը այսօրվա երեխաները չգիտեն: Չգիտեն, քանի որ հասկանում են, որ շուրջը ինչ-որ վատ բան է կատարվում:

Այս երևույթը մեզ` մեծահասակներիս համար, պետք է խորը մտոհագության առիթ տա:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը