Կարծիք

15.11.2019 09:40


Միայն ազատության սկզբունքի կիրառումը կհանգեցնի անարխիայի ու կտանի կործանման

Միայն ազատության սկզբունքի կիրառումը կհանգեցնի անարխիայի ու կտանի կործանման

«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» ասում էր Եղիշե Չարենցը:

Հայաստանում ազատության, հավասարության ու եղբայրության արժեքները ոտնահարվել են հիմնականում կապիտալիզմի և սորոսի պատճառով։

Այո՛, կապիտալիզմը չի ընդունում ոչ հավասարություն, ոչ էլ եղբայրություն։ Մեզանում hավասարության, մանավանդ, եղբայրության արժեքները հնացած են ավելի ճիշտ մերժված են միայն մեր կողմից կապիտալիզմի գայլային արժեքները որդեգրելու պատճառով։ Դեպի օտար երկրներ արտագաղթող հայերը նպատակ ունեն դուրս պրծնել ներազգային գզվրտոցից ու ապրել համեմատական հավասարության պայմաններում։ Չնայած բոլոր երկրներն էլ կապիտալիստական են, սակայն արևմտյան քաղաքակրթությունը կարողացել է հավասարակշռություն հաստատել հասարակության մեջ կապիտալիզմի ներսում սոցիալական բարեփոխումներ իրականացնելով։ Բայց դրսում հայերը, միևնույն է, հիմնականում չեն եղբայրանում։

Այո՛, ազատությունը մեզանում ընկալվում է «ազատություն՝ կամայականությունից»։ Այս տեսակ ազատությանն այո՛, կամ փողն է բերում, կամ էլ պետական պաշտոնը։ Իսկական ազատությունը ազատություն է կամայականություններից, բռնությունից, շահագործումից, ճնշումից, հետապնդումից, և այլն։ Ճիշտ է, որ Հայ ժողովուրդը իր ապագան չի կարող կերտել առանց ազատության, հավասարության ու եղբայրության արժեքների վերականգնման ու կիրառման։

Սակայն չի կարելի մոռանալ մեկ այլ, միգուցէ ամենակարևոր մի սկզբունք՝ արդարությունը։ Սա էլ է քրիստոնեական սկզբունք։ Ճիշտ է, որ միայն ազատության սկզբունքի կիրառումը կհանգեցնի անարխիայի ու կտանի կործանման։ Սակայն նույնը չի կարելի ասել հավասարության, եղբայրության, մանավանդ արդարության սկզբունների մասին։ Ավելին՝ միայն եղբայրության սկզբունքի կիրառումը կապահովի և՛ արդարություն, և՛ հավասարություն՝ մարդկության երջանկության նախապայմանները։

Ազատությունը ստորադաս սկզբունք է։ Եղբայրության, հավասարության ու հետևաբար արդարության սկզբունքներով ապրող ազգն արդեն երջանիկ է ու կարիք չունի անհանգստանալ ազատություն ունենալ թե չունենալու մասին։ Ազգերն ազատության են ձգտել արդարության, հավասարության ու եղբայրության հասնելու համար։ Ազատության կարգախոսներով շարժումները ազատության են ձգտել անարդարությունից ու անհավասարությունից, շահագործումից ու կեղեքումից, Ճնշումից ու հետապնդումից, այլ կերպ ասած՝ անեղբայրությունից։ Երջանկության հիմնական սկզբունքը եղբայրությունն է։ Եղբայրությունն իր մեջ ներառում է և՛ հավասարության, և՛ արդարության սկզբունքները։ Իսկ երբ կա այս բոլորը, ուրեմն չկա բռնություն, հետևաբար չկա և դրանից ազատվելու մղում, կարիք էլ չկա որևե Ազատության գաղափարի։ Այո, մինչև հայ ժողովուրդը չորդեգրի Եղբայրության, Հավասարության ու Արդարության բարձր իդեալներ, այդպիսով շարունակելով գերի մնալ նյութապաշտ կապիտալիստական գայլային, լեգալացված կողոպուտի մշակույթին, ապա վերջը միայն կործանումն է։ Որպեսզի հայությունը կարողանա կերտել իր հավաքական երջանկությունը, նախ պետք է կարողանա ձերբազատվել կապիտալիզմի (սորոսի) գաղափարախոսությունից, վերադաստիարակվել, վերաիմաստավորելով Եղբայրության, Հավասարության ու Արդարության արժեքների մասին սեփական ազգային պատկերացումները։

Հ.Գ. Արդար ապրելու մարդկության երազը մշտապես ուղեկցել է իրեն. դա մեխանիզմ է` դրված նրա հավաքական հոգեբանության մեջ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը