Կարծիք

14.11.2019 21:08


Սպառազինության գնումների վերաբերյալ հայտարարությունները շատ զգույշ է պետք անել

Սպառազինության գնումների վերաբերյալ հայտարարությունները շատ զգույշ է պետք անել

Գրել էի, որ Նիկոլի հայտարարությունը, թե վերջին 1,5 տարում ավելի շատ սպառազինություն ենք գնել, քան ինչ-որ չհստակեցված անցյալ ժամանակաշրջանում, հերթական ամպագոռգոռ, բայց անապացուցելի հայտարարությունն է։

Այսօր էլի է կրկնել։

Այս հայտարարությունը, սակայն, մեկ այլ պատճառով էլ է խնդրահարույց բացի ամենայն հավանականությամբ հերթական փուչ սուտ լինելուց։

Սպառազինության գնումների վերաբերյալ հայտարարությունները շատ զգույշ է պետք անել, քանի որ դրանով հաղթաթուղթ ես տալիս հակառակորդին։ Վաղը դնելու են դեմներս, ասեն. դուք պատրաստվում եք մեզ խփել, սա էլ ապացույցը՝ աննախադեպ գնումներ սպառազինության։

Հանուն շարքային Պողոսի «զվարճանքային հեշտասիրությունը» մի քանի րոպեով բավարարելու՝ իշխանությունը չի ցանկանում գոնե 1–2 քայլ առաջ մտածել։

Չկշռադատված հայտարարությունների պատճառով արդեն որոշ խնդիրներ ստեղծել են արտաքին գործերում, ու նույն խանդավառությամբ շարունակում են նորերը ստեղծել։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը