Կարծիք

14.11.2019 20:34


Ինչքան շատ լեզվին զոռ տա, այնքան լավ

Ինչքան շատ լեզվին զոռ տա, այնքան լավ

Մի կողմից, ինչ խոսք, դժվար է դիմանալ Նիկոլ Ամենակարողի առատության եղջյուրից թափվող զառանցանքներին Ղարաբաղի հարցի «կարգավորման», Արցախի եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների «նույնական» լինելու, ԱԱԾ-ի մակարդակով «սատանիզմի» ու սատանիստների դեմ (կամ կողմ) արշավ սկսելու, «լափամանից զրկված թալանչիներին ու կոռուպցիոներներին ասֆալտին պառկցնելու, պատերով տալու» նոր փուլին ձեռնամուխ լինելու, ամեն տեսակ «տրանսներին» շահել-պահելու, չգիտեմ` է՛լ ինչ «զրթուզիբիլների» մասին։

Մյուս կողմից` չկա չարիք առանց բարիքի։ Ինչքան շատ խոսի, ի ցույց դնի իր ֆոբիաները, հավատավոր «հոտի» հետ կիսվի աչքին երեւացող «տեսիլքներով» ու ուրվականներով, այնքա՛ն լավ։

Միայն այդպես մարդիկ` գոնե նրանք, ովքեր անհույս չեն` դեռ կարողանում են շարժել ուղեղի բջիջները, վերջապես կբացեն աչքերը, կտեսնեն` ում կամ ինչի հետ գործ ունեն՝ ի դեմս դժբախտ հանգամանքների բերումով պետության ղեկին հայտնված այդ... դուրսպրծուկի։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը