Կարծիք

14.11.2019 18:55


Փաստորեն ԱԱԾ-ում նաև կա սատանիզմի դեմ պայքարի ծառայությո՞ւն

Փաստորեն ԱԱԾ-ում նաև կա սատանիզմի դեմ պայքարի ծառայությո՞ւն

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:

Փաստորեն ԱԱԾ-ում նաև կա սատանիզմի դեմ պայքարի ծառայությո՞ւն...

Իսկ տիեզերական ուժերի, այլամոլորակայինների, զուգահեռ կամ անդրջրյա կյանքի, քաղաքակրթության, Պոսեյդոնի հետ կապեր ունենալու հայտնաբերման և ուսումնասիրման մասնագետներ, ծառայություններ կա՞ն...

Եվ արդյոք ժամանա՞կը չէ ԱԱԾ-ն էլ սարքենք սուպեր նախարարություն և վերանվանենք Ազգային անվտանգության, սատանիզմի, հմայիլների, մոգերի, այլամոլորակայինների, այլ քաղաքակրթությունների հետ կապերի, մանկապարտեզների, դպրոցների տնօրենների և գյուղապետերի դեմ պայքարի ծառայություն՝ ԱԱՍՀՄԱՔԿՄԴՏԳՊԾ:

Իսկ գուցե Ազգային անվտանգությո՞ւնն էլ հանենք առհասարակ՝ թողենք մնացյալը...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը