Կարծիք

14.11.2019 14:49


Հեսա պարզվելու է, որ ՍԴ-ն, ՀԽ-ն, բոլոր նախկին ու նախկինի նախկին պաշտոնյաները կա՛մ «որոշ շրջանակներն են», կա՛մ սատանաները

Հեսա պարզվելու է, որ ՍԴ-ն, ՀԽ-ն, բոլոր նախկին ու նախկինի նախկին պաշտոնյաները կա՛մ «որոշ շրջանակներն են», կա՛մ սատանաները

Ես արդեն կորցնում եմ զարմանալու ունակությունս

«ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները»: Սա ասում է 21-րդ դարի ազատ, անկախ, թավշյա հեղափոխություն արած երկրի վարչապետը՝ կառավարության նիստի ժամանակ: Էդ ջհանդամը, ախար ԱԱԾ շեֆն էլ լուրջ դեմքով հաստատում է:

Հեսա պարզվելու է, որ ՍԴ-ն, ՀԽ-ն, բոլոր նախկին ու նախկինի նախկին պաշտոնյաները կա՛մ «որոշ շրջանակներն են», կա՛մ սատանաները:

Լավ. էդ անտեր կինոյի համար տված 20 միլիոնի տակից դուրս գալու ավելի ադեկվատ կռուտիտ չկա՞ր, մնացել էր շիզո կասիտ անե՞լը:

Սենց որ գնաց, ինկվիզիցիան էլ ենք «լայվ» տենալու: Տենաս Հերմինե Նաղդալյանին ու Սիլվա Համբարձումյանին նույն հոդվածո՞վ են վառելու:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը