Հանրային խորհրդից հեռանալով՝ Մանուկյանը բան չի կորցնելու, այլ...
Մինչ շատերը կենտրոնացան Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցի մանրամասնությունների, իսկ հետո էլ ԱԺ ամբիոնից Մ. Դալուզյանին իր բարձր հովանու ներքո վերցնելու վրա, լրահոսում տարածվեց ու «լռության ռեժիմի» մատնվեց մի կարևոր տեղեկություն:
Հանրային խորհրդից, հասկանալի է, նաև՝ ՀԽ նախագահի պաշտոնից հեռանալու վերաբերյալ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին է խոսքը:
Փորձառու պետական և քաղաքական գործիչը, իհարկե, հայտարարության մեջ բացատրել է իր այդ քայլի շարժառիթներն ու պատճառները: Դրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, արդեն բավարար է, որ «թավշյա» թմբիրով չվարակվածները լրջորեն մտահոգվեն:
Բայց, ինչպես երևում է, ընթացիկ բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսին է, որ եթե մտահոգվողներ կան էլ, ապա դա «եղանակի վրա» առանձնապես չի անդրադառնում, համենայն դեպս՝ իշխող վերնամասի «եղանակի վրա»: Ուշադրություն է գրավում, իհարկե, տեր-պետրոսյանական ժամանակների ՀՀՇ-ական գործելակերպի նոր մոդիֆիկացիան, որի գործադրմամբ էլ Վազգեն Մանուկյանին, ըստ էության, հեռացրին ՀԽ-ից:
Նախ, մի քանի անարժան ու բանսարկուական գործելակերպով աչքի ընկնող սուբյեկտների կողմից Վազգեն Մանուկյանի դեմ անձնավորված զրպարտությունների ու անվանարկման արշավ ձեռնարկվեց, ապա իշխող խմբակի ներկայացուցիչներից մեկը անիմաստ համարեց Սահմանադրությամբ նախատեսված Հանրային խորհուրդը: Ի լրումն, ինչպես վկայում է Վազգեն Մանուկյանը իր նախօրեի հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես «իգնոր է արել» ՀԽ-ն ու Վազգեն Մանուկյանին, ուղղակի չի արձագանքել, հանդիպման հնարավորություններն անտեսել է, ու վե՛րջ:
Ճի՞շտ վարվեց Վազգեն Մանուկյանը՝ նման արհամարհական «արձագանքի» պայմաններում հեռանալով ՀԽ-ից: Ընդհանուր առմամբ՝ այո՛: Բայց հարցն այն է, որ Հանրային խորհրդից հեռանալով Վազգեն Մանուկյա՛նը չէ՝ ինչ-որ բան է կորցնում, այլ նախ, հենց Հանրային խորհուրդը, մեծ հաշվով՝ գործող կառավարությունը: Ցանկացած խելամիտ կառավարիչ կուրախանար, եթե իր տրամադրության տակ ունենար նման փորձառությամբ ու ծրագրային ընկալմամբ օժտված խորհրդատու, որպես Հանրային խորհրդի ղեկավար: Այնպիսի մի գործիչ, որ կառավարության ղեկավարին հաճոյանալու խնդիր չունի, որ հանգիստ կարող է հակաճառել այս կամ այն որոշման վերաբերյալ, որ կարող է այլ տեսակետ ու մոտեցում ունենալ և ներկայացնել:
Վերջին հաշվով, մենք այնքան հարուստ չենք պետության ղեկավարման փորձառություն և ծրագրային, համակողմանի ընկալում ունեցող գործիչներով:
Նման գործիչներից մեկը հենց Վազգեն Մանուկյանն է, վերանկախացումից հետո, կարելի է ասել ՀՀ առաջին վարչապետը, ծանրագույն իրավիճակում պաշտպանության նախարարի պարտականությունն ստանձնելով, Արցախյան պատերազմում հաղթական բեկման ճարտարապետներից մեկը: Պետությանը ծառայություն մատուցած գործիչ, անկախ իր անձի հանդեպ հասարակության տարբեր շրջանակների ունեցած բնականորեն տարակերպ վերաբերմունքից: Բայց ամենագետ, ամենազոր, սեփականից բացի ոչ մի այլ տեսակետ չհանդուրժող, ցանկացած քննադատության վիրավորանքով ու «պողոսաֆեյքային» հայհոյանքով արձագանքող «թավշյա» իշխանավորներին ու իշխանապետին պետք չեն նման խորհրդատուներ:
Նրանց ուզածն ու երազածը ամենժամյա և ամենօրյա փառաբանումն է, ա՛յ, եթե ՀԽ-ն օրումեջ Փաշինյանին ասեր՝ «օվսաննա՜»...
Լավ է, որ դեռ կան գործիչներ, որոնց ուժերից դա վեր է, իսկ արժանապատվությունից՝ ցածր:

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից