Կարծիք

13.11.2019 18:54


Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա (տեսանյութ)

Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա (տեսանյութ)

«2016 թվականի համեմատ 2018–2019թթ․ արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով»,–հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջացնելով անգամ կողքը նստած Աննա Հակոբյանի զարմանքը։

Թե ինչ նկատի ունի պաշտպանյալը «արտագաղթի միտումների նվազեցում», այն էլ՝ 90–տոկոսանոց նվազեցում ասելով, միայն իրեն է հայտնի։

Պաշտոնական վիճակագրությունից այլ բան է հայտնի։

2016թ․ հոկտեմբերի 1–ի դրությամբ ՀՀ բնակչության թվականաը կազմել է 2․939․900։

2017-ի նույն ժամանակահատվածում՝ 2․979․600։

2018-ի՝ 2․969․200։

2019-ի՝ 2․957․500։

Այս թվերը համադրելով տեսնում ենք, որ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ տոկոս հաշվել չգիտի։ Չի բացառվում, որ գործ ունենք միաժամանակ երկու տարբերակի հետ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը