Մեկնաբանություն

13.11.2019 17:46


Հայաստանն իրենց օջա՞խը չէ, ժողովուրդն իրենց ընտանի՞քը չէ (տեսանյութ)

Հայաստանն իրենց օջա՞խը չէ, ժողովուրդն իրենց ընտանի՞քը չէ (տեսանյութ)

ԱԺ–ում սոդոմգոմորային կրքեր են բորբոքվել։

Գևորգ Պետրոսյանն օրինագիծ է ներկայացրել, ըստ որի՝ պետք է արգելել նույնասեռականներին ու սեռափոխվածներին երեխա որդեգրել։ Թե որքանով է օրենքի անհրաժեշտությունը հրատապ և արդիական, այլ խոսակցության թեմա է։

Մեկ բան ակնհայտ է, որ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման ու չընդունման որոշում կայացնելու ժամկետները մոտենալուն զուգահեռ, այս թեմաներով քննարկումները սուր բնույթ են ստանալու։ Երեկ այդ սրության դրսևորումներից մեկն էր։

Պետրոսյանն իր օրինագիծը պաշտպանելիս կոչ արեց կողմ քվեարկել որդեգրման արգելքին և որպես լրացուցիչ փաստարկ հարց հնչեցրեց, թե բա դուք կողմ կլինեի՞ք, որ ձեր ընտանիքներում նման երևույթ տեսնեիք։

«Ընտանիք» բառը հունից հանեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին, ով նեղսրտեց այն բանի համար, որ քիչ է մնում Պետրոսյանը մի հատ էլ քֆուր դնի, ու սխալ համարեց այն, որ այդ թեման պատգամավորների ընտանիքների վրա է պրոյեկտում ԲՀԿ–ական պատգամավորը։ Միրզոյանը, թերևս, այդ պահին մոռացել էր, որ իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանն իր օջախն է, իսկ ժողովուրդն՝ իր ընտանիքը։

Միրզոյանը մի պահ մոռացավ նաև, որ եթե ամբողջ ժողովրդին Նիկոլը համարում է մեկ միասնական ընտանիք, ապա այդ ընտանիքի մեջ կարող են նաև լինել Գևորգ Պետրոսյանի նկարագրած մարդկանցից, և հետևաբար պետք չէ վիրավորվել ու նյարդայնանալ, երբ ընտանիքի օրինակ է բերվում։ Չէ՞ որ «թավշյա» առաջնորդն է առանձին ընտանիքների թեման փակել ու բոլորին սարքել մեկ ընտանիքի անդամ, իսկ իրեն էլ համեստաբար կարգել այդ ընտանիքի հայր։

Համ էլ՝ որքանո՞վ է բարոյական նույնասեռականների աջակցությունից օգտվել հեղափոխության ժամանակ, հասնել աթոռի, փիառ նպատակներով սելֆի անել Էլթոն Ջոնի հետ, նրանց համարել նույն օջախի անդամ, իսկ հետո նեղանալ, թե բա ինչու եք մեր ընտանիքների վրա օրինակներ բերում։ Նիկո՛լն է ընտանիքների համահարթեցում արել, նրանից էլ հաշիվ պահանջեք ու նրանից նեղացեք։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը